Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Օպերացիան ձախողված է, նրանք Շտիրլիցի հրամանը չեն կատարել․ Շիրինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, ընտրությունների արդյունքում ստացված պատկերն արդյոք հուշում է, որ մենք կարող ենք ունենալ հավասարակշռված խորհրդարան՝ նաև արտաքին քաղաքական կողմնորոշման իմաստով, թե բացի ռուսամետ ուժերի ամրապնդումից ուրիշ ոչինչ չստացանք։

-Նախևառաջ պետք է գանահատենք, թե ինչ է  կատարվել։ Եթե չենք գնահատում, մնացած ամեն ինչ ավելորդ է դառնում։ Առաջինը՝ հայ ժողովուրդն իր կրծքով կանգնեց ու իշխանափոխություն թույլ չտվեց։ Այս իմաստով՝ Քոչարյան Ռոբերտն ու իր ալյանսը տապալված են։ Սա նշանակում է, որ Հայաստանի ծովահրեշն ու Մոսկվան խիստ դժգոհ են իրենից։ Այդ խնդիրը չլուծեց Վազգեն Մանուկյանը՝ փողոցում, Քոչարյան Ռոբերտը՝ ընտրություններում։ Բացի այդ՝ խիստ վարկաբեկվեցին հասարակության մեջ։ Համայն հայությունը կանգնեց թիկունք  ու պաշտպանեց վարչապետին։ Ընդ որում՝ ոչ թե ՔՊ-ին, այլ վարչապետին։

Ես սփյուռքից երկու-երեք օր է շնորհակալություն ու հեռագրեր եմ ստանում։ Ճիշտ է՝   մենք անձնապես տուժեցինք, բայց պետությունը փրկեցինք։ Եթե մենք չլինեինք, ձայների ահռելի քանակ կարող էր փախնել դեպի իրենց։ Այսինքն՝ այստեղ մեր դաշինքը  բացառիկ դեր խաղաց։ Ուրիշները ոչ մի էական դեր չեն խաղացել։ Մենք հանդես  չենք եկել որպես իշխանության կամակատար, մենք աջ կենտրոնի քաղաքական առանցքի դերակատարությունը կատարեցինք անձնազոհությամբ ու գերագույն լարումով։

Այժմ իշխանությունը ստացել է  լրացուցիչ լեգիտիմություն։ Բայց հասարակությունը բևեռացած է։ Տեղի է ունեցել հստակ լյուստրացիա, լյուստրացիա՝ նաև ժողովրդական ուժերի համար։Եղել է ներքին ձգտում Հայաստան փրկելու համար։ Հիմա եթե ռուսական ճակատը ուժեղացել է, խցկվել խորհրդարան՝  միևնույնն է մեծամասնություն չէ ու չի կարող ունենալ վարչապետ։

-Բայց հասարակությունը նորից չունի արտաքին քաղաքական կողմնորոշման իմաստով այլընտրանք։

-Հիմա նրանք այնտեղ են, բայց Շտիրլիցի հրամանը չեն կատարել, օպերացիան ձախողել են։Ես ասում էի՝ դիմացեք, Մոսկվան էլ է  ընդունելու ու մենք տեսանք առաջին հայտարարությունը։Հայաստանակնետրոն դիրքորոշումով մեր դաշինքն ավելի հզոր է, ես իմ գաղափարախոսությունը փոխանցել եմ մարդկանց։ Հայ ժողովրդի ինքնագիտակցությունը բարձրացել է։ Մենակ իրենք չեն ուժեղացել, մենք առավել ուժեղ պատնեշ ենք ստեղծել։Մեր նպատակն էր՝ շանթարգել ռևանշիստների դեմ ու  բալանսավորել հեղափոխության ու ժողովրդի միջև։Ես մեր գործընկերների հետ միասին խնդիրը կատարել եմ։ Դաժան աշխատանք է սպասվում առաջիկայում։

-Ստացվում է՝ մենք հաջորդ տարիներին նորից նույն դիսկուրսն ենք լսելու՝ դավաճան, թալանչի․․․ այսինքն որակական ոչ մի առաջընթաց։

Ես հենց դրա համար էի ասում, որ այս խորհրդարանական ընտրություններն անիմաստ են։ Ես հենց դրա համար էի ասում։ Բայց վերցնենք կատարված  փաստը։ Ստրատեգիական իմաստով, այո՛, անիմաստ ընտրություններ էին։ Աղջիկն ամուսնացավ պրածվ՝ ինչքան ուզում ես լացի։ Հիմա պետականաշինության համար դաժան պայքարէ  սկսվելու։ Իրենք տորպեդահարելու են ցանկացած նախաձեռնություն, որ ծովահրեշին ու Շտիրլիցին դուր գան։

Վարչապետը խոսեց պողպատի մասին, ես պնդում եմ՝ մեզ պետք է իրավական մեխանիզմների շատ արագ ներդրում։ Դա նշանակում է  գողապետության պարագլուխների ոչնչացում արդեն գործնականում։ Բոլորին Ռուսաստանից պետք է հավաքել այստեղ ու դատել։ Ժողովուրդն իր խոսքն ասել է՝ կրծքով պաշտպանել է  հեղափոխությունը։

Եվ վերջում՝ ինձ անձամբ հաջողվեց հայաստանակենտրոն քաղաքական դիրքորոշումով  ու հայամետ ընտրազանգվածով վարակել ընտրազանգվածին։Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի անձնազոհ կեցվածքը պետք է գնահատել։Նրանք անձամբ կառավարությանը չթիրախավորեցին՝ իրավիճակը փրկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում