Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Ով է հարվածում եկեղեցուն հոգևորականների ձեռքով

Խորհրդարանի ընտրությանը հաղթած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր համակիրների հետընտրական հանրահավաքի ժամանակ արել է քաղաքական երկխոսության և համախմբման կոչ, ուղղելով այն թե քաղաքական ուժերին, թե հոգևորականներին: Հետընտրական քաղաքական իրողությունների խնդրին անդրադարձել ենք և առաջիկայում կանդրադառնանք անշուշտ պարբերաբար:

.Տվյալ պարագայում առանձնակի ուշադրության է արժանի հոգևորականությանն ուղղված կոչը: «Էրմենիստանը հաղթեց Հայաստանին», խոսելով արտահերթ ընտրության արդյունքի մասին ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Սրբազան հայրը խոսում է Հայաստանի ավելի քան 600 հազար քաղաքացու կայացրած որոշման, ավելի քան 600 հազար քաղաքացու կատարած ընտրության մասին և այն հայտարարում «Էրմենիստան»: Ինչ խոսք, իր իրավունքն է՝ ինչ կուզի, կասի: Բայց, այդ ասելուց առաջ պետք է հանել հոգևորականի վեղարը, դնել այն մի կողմ, հագնել որևէ ընդդիմադիր դաշինքի կամ կուսակցության վերնաշապիկ և ձեռնմուխ լինել կուսակցական գործունեության, արտահայտելով սեփական կարխիքը անմնացորդ ազատությամբ: Կամ, պետք է գուցե հայտարարել, որ Հայ Առաքելական եկեղեցին այլևս ոչ թե վերքաղաքական, համազգային կառույց է, այլ կուսակցություն: Այդ դեպքում գուցե հասկանալի կլինի նաև «կուսակցապետի» լռությունը, որովհետև հակառակ պարագայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի լռությունը հասկանալի չէ, թե Հայաստանի 600 հազարից ավելի քաղաքացու «Էրմենիստան» հայտարարելու առիթով, թե նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր հոգևորականների դե ֆակտո քաղաքական գործունեության: Թե՞ այդ լռությունն ունի իր խորիմաստ մարտավարական նշանակությունը, որպեսզի խոսեն քաղաքացիները, որոնք վրդովված գնահատականներ են հնչեցնում ՀԱԵ հասցեին՝ առանձին հոգևորականների պահվածքի հետևանքով, և որպեսզի հետո այդ քաղաքացիների վրդովված խոսքը վերագրեն «եկեղեցուն հարվածների», «ազգային արժեքները քանդելու սորոսականության»: Ըստ երևույթին «սորոսն» է Սրբազան հոր ականջին հուշել Հայաստանի 600 հազար քաղաքացու «Էրմենիստան» բնութագրելը, որպեսզի այդ քաղաքացիների մոտ գցի Հայ Առաքելական եկեղեցու վարկը:

Հայ Առաքելական եկեղեցին եզակի կառույց է ոչ միայն մեր համազգային կյանքում, այլ թերևս անգամ միջազգային մասշտաբով: Եվ այդ եզակիության ուժի աղբյուրներից մեկը հենց այն վերքաղաքական վերաբերմունքն է, որ պետք է լինի եկեղեցով հանդերձ հանրության շրջանում, անկախ քաղաքական հայացքներից: Ըստ այդմ, որևէ հոգևորականի քաղաքական ելույթ և առնչություն այլ բան չէ, քան Հայ Առաքելական եկեղեցին իր ուժի սնուցման կարևոր աղբյուրներից մեկից զրկելուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է շարունակել լռել, բայց այդ մասին խորհել պարտավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում