Պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկները հուլիսի 1-ից կկարողանան մուտք գործել Իսրայել: Այս մասին հայտնել են երկրի Արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է RIA Novosti-ն:
«Իսրայելի ներքին գործերի նախարար Ալետ Շաքեդը հայտնել է, որ հուլիսի 1-ից պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մուտք գործել Իսրայել մասնավոր, ոչ խմբավորված և առանց նախնական թույլտվության՝ համաձայն վիզայի նորմալ պահանջների», – ասվում է Իսրայելի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հաստատված պատվաստանյութերի և այն երկրների ցանկը, որոնց բնակիչներին կտրվի նման հնարավորություն, կհրապարակվի լրացուցիչ: