Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Քոչարյանը ծակ շալվարով ու ծակ  բոթասներով Ստեփանակերտից եկավ ու դարձավ միլիարդատեր․ Նրա ամբողջ գործունեությունը կեղծիք է

ունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի  ընթացքում  երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր նախագահության օրոք Համաշխարհային բանկն անվանել է Հայաստանն Անդրկովկասյան վագր: «Մեկ անգամ մենք դա արել ենք և պատրաստ ենք կրկնել։ Դրա համար մենք ունենք համապատասխան փորձ եւ կադրային ռեսուրս»,-ասել էր Քոչարյանը:

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ զարգացման տարեկան աճը կազմում էր 10,5 տոկոս:

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի դիտարկումներին նկատեց, որ Քոչարյանը  ճիշտ է ասում, որ Համաշխարհային բանկը  այդպիսի զեկույց է պատրաստել  2005  թվականի արդյունքներով 2006 թվականի համար և զեկույցի մեջ նշվել էր տնտեսական վագրային թռիչքների մասին՝  աճը գնահատելով այդ տեսակետից։ «Սակայն Քոչարյանը կեղծում է և այդ զեկույցում  հստակորեն նշված է, որ տվյալները հաշվարկելիս մեթոդաբանական լուրջ սխալ է եղել։ Համաշխարհային բանկը այդ հաշվետվությունը կազմել է հաշվետվության վերլուծական մեթոդի սոցիալական  հաշիվների մատրիցիայի հաշվարկման հիման վրա, որը չի կիրառվել։ Եթե աճ եղել է, ապա այդ աճը չի վերաբաշխվել հասարակության բոլոր անդամների համար, հաշվի չի առնվել այդ աճի հաշվին սոցիալական այն ծառայությունները, որոնք բնակչությունը պետք է ստանար, դրա ո՞ր մասն է ստացել։ Դա առողջապահական, կրթական, հոգևոր, մշակութային  ծառայություններն են։ Տնտեսական աճը գեներացվել էր միայն օրվա իշխանության գրպանում։ Պատահական չէ, որ այդ  աճի հաշվին այդ ժամանակահատվածում որոշ պաշտոնյաներ դարձել էին միլիարդատերեր։ Ընդ որում դոլարային միլիարդատերեր»,-ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ այդ ամենի մասին է խոսում նաև այն փաստը, որ ՀԲ-ի այդ զեկույցից  հետո՝  2011 թվականին Ազգային վիճակագրական  ծառայությունը հայտարարություն տարածեց, որ իրենք հրապարակելու են այդ աճի մասին տված  տվյալները, որոնք կեղծարարությամբ ներկայացվել էր համաշխարհային բանկին։ «Այդ աճը շինարարական փուչիկ էր, որի մասին խոսել է անգամ այդ ժամանակ պաշտոնավարող Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ավելին, այդ փուչիկը դիմակազերծեց  տնտեսագիտության  դոկտոր պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը՝  Քոչարյանական  թռիչքի կեղծիքի մասին գիտական հոդվածով Ավելին, եթե մեր տնտեսությունը այդպես զարգացող վագր էր, այդ ինչպես ստացվեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում 2008-2009 թվականին մեր վագրային թռիչքի մեջ գտնվող տնտեսությունը անկում ապրեց 14,3 տոկոսով։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ինչպես կեղծ տեղեկանքով եկավ դարձավ ՀՀ վարչապետ, կեղծ ընտրություններով դարձավ  նախագահ, 10 տարի կեղեքեց մեր հանրապետությունը, ծակ շալվարով ու ծակ  բոթասներով Ստեփանակերտից եկավ ու դարձավ միլիարդատեր, այդպես էլ կեղծում է հիմա։ Հետևաբար՝ ոչ հանցագործներին»,-ասաց Արիստակեսյանը՝ հավելելով․«Աստված չանի Քոչարյանը փորձ անի կրկնել իր նախագահության տարիների «հաջողությունները»։ Քոչարյանը չպետք է հետ վերադառնա։ Նա պետք է վերադառնա բացառապես   ճաղավանդակներից այն կողմ։ Եվ դրան զուգահեռ պետությանը վերադարձնի իր գողացածը, որպեսզի այդ միջոցներով վերականգնենք մեր տնտեսությունը»։

Տնտեսագետը Ռոբերտ Քոչարյանին հորդորեց կարդալ Աճեմօղլու գիրքը, եթե, իհարկե, Քոչարյանը հայերեն կարդալ ու հասկանալ գիտի։ «Թող կարդա Աճեմօղլու «Ինչու են ձախողվում պետությունները» գիրքը ու տեսնի, թե ինչպես են իր նման ավտորիտար ղեկավարների պետութուններում տնտեսական աճը հանգեցնում երկրների ձախողմանն ու պարտությանը։ Ինքը Հայաստանում այդ ձախողման  խորհրդանիշն է։ Հայաստանում հաջողել են միայն ինքն ու իր ընտանիքը, բայց ոչ Հայաստանը ու հայ ժողվուրդը։ Թող կարդա Աճեմօղլու գիրքը, եթե հայերեն կարդալ ու հասկանալ գիտի ու կգտնի այդ գրքում իրեն»,-եզրափակեց Մովսես Արիստակեսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում