ՌԴ Կեմերովոյի մարզում երկշարժիչանի L-410 ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է 7 մարդ: Կա առնվազն 20 վիրավոր:
Դեպքը տեղի է ունեցել Կուզբասի արդյունաբերական շրջանի «Танай» աերոդրոմում՝ պարաշյուտիստների հետ մարզչական թռիչքի ժամանակ:
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը շարժիչի կանգն է: Ինքնաթիռը չի կարողացել բարձություն հավաքել և շրջադարձ կատարելիս թևով բախվել է գետնին: