Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Քաղաքականությունը մտավորականությունից կախելու ժամանակը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու վերաբերյալ մոտ 124 մտավորականի հայտարարությունը, որ համացանցում արժանացել է բուռն քննարկումների, խորքային առումով ունի իհարկե վերընտրական քննարկումների կարիք: Բանն այն է, որ այդ հայտարարության տեսքով դրսևորվել է մի երևույթ, որը թերևս հայկական անկախ պետականության, հետխորհրդային Հայաստանի կամ երրորդ հանրապետության համակարգային արատներից և ծանր խնդիրներից ու բացերից մեկն է: Հետխորհրդային Հայաստանում, անկախ Հայաստանում իրադարձությունների զարգացան այն տրամաբանությամբ, երբ մտավորականությունը ՝ կամ որպես շերտ, կամ որպես հասկացություն, երևույթ, հասարակական-քաղաքական կյանքի արժեհամակարգային թելադրող լինելու փոխարեն, վերածվեց հասարակական-քաղաքական կյանքը նախ ռազմա-ֆեոդալացրած, հետո քրեաօլիգարխիզացրած համակարգի սպասարկողի: Ընդ որում, այդ սարդոստայնը մտավորականության տարբեր ներկայացուցիչների կլանում էր ժամանակի ընթացքում ոչ միայն ուղիղ, այլ նաև անուղղակկի մեխանիզմներով, հնարքներով, տեխնոլոգիաներով, երբ գործընթացը մտավորականի համար շատ հաճախ նույնիսկ ծավալվում էր առանց շոշափելի կամ զգալի լինելու, ի վերջո դրսևորվելով արդեն որպես փաստ, երբ հնարավոր չէ դուրս գալ սարդոստայնից կամ դուրս գալը պահանջելու է շատ ավելի մեծ ջանք ու ռիսկ, քան դրանում մնալը:

Այդպես, Հայաստանում ըստ էության ոչնչացվեց հասարակական-պետական զարգացման կարևորագույն շերտերից մեկը՝ մտավորականությունը, որը պետք է լիներ քաղաքականությունից անկախ, կամ պետք է հենց քաղաքականությունը կախված լիներ այդ շերտից, քաղաքական և պետական գործիչները պետք է կախված լինեին մտավորականության դիրքորոշումներից: Դա չի նշանակում, որ Հայաստանում չմնաց անկախ մտավորական:

Բայց խնդիրը տվյալ պարագայում առանձին անկախ մտավորականների, առանձին մտավորականների քաղաքական անկախությունը չէ, այլ համակարգային մտավորական շերտի ձևավորումը, որն իրականում դրված էր իշխող համակարգի քաղաքականությանը ծառայելու դիրքում: Եվ հենց դրանով, այդ համակարգը իշխանության այլ մեխանիզմների օգնությամբ պարտադրվում էր հասարակական միջավայրին և մթնոլորտին, բերելով նաև հանրային գիտակցության ձևավորում, որում արժեզրկվում էր այդ կարևոր շերտը: Ընդ որում, դրան զուգահեռ, քաղաքական պայքարի ոչ քաղաքական գործիքներով իրավիճակի գերբևեռացումը հանգեցնում էր նրան, որ անկախ մտավորականությունը, որ դիմադրում ու չէր հայտնվում իշխանական համակարգի ցանցում, այդուհանդերձ ստիպված էր լինելու կամա, թե ակամա ներքաշվել քաղաքական պայքարի մեջ հակառակ՝ ընդդիմադիր բևեռից, շատ առումով օբյեկտիվ պատճառներով: Այդպիսով, ստեղծելով այդ վիճակը, իշխանությունը ստեղծում էր «պալատական մտավորականության» համակարգի արդարացման հայելային վիճակ, «ալիբի»: Միաժամանակ, քաղաքականությունից անկախ, քաղաքականությունից վեր մտավորականության շերտի ձևավորումը, և քաղաքականությունն այդպիսով արժեհամակարգային պատասխանատվության կարևորագույն մամլիչներից մեկից զերծ պահելը ապահովվում էր փակ տնտեսական համակարգի միջոցով: Պետությունում ազատ տնտեսական հոսքերի, ազատ տնտեսական հարաբերությունների բացակայությունը բերում էր նրան, որ իշխանության կամքից դուրս մտավորական շերտի ձևավորումն ու դրա արդյունավետ կենսագործունեությունը դառնում էր չափազանց բարդ:

Խորքային այդ խնդիրները պահանջում են համակարգային լուծման ուղղված քայլեր, ինչը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Մեծ հաշվով, նաև դրանից է կախված Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության կապիտալիզացիան արժեհամակարգային դաշտում, կամ այլ կերպ ասած՝ արժեհամակարգային հեղափոխության փուլը, առանց որի անհնար է լինելու լուծել հայկական պետականության առաջ կանգնած խնդիրները ռազմավարական հեռանկարի իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում