Saturday, 18 07 2026
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում

«Սա հերթական նախազգուշացումն է». ինչո՞ւ է ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում զգույշ լինել առաջիկա 2 շաբաթներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է առաջիկա 2 շաբաթներին լինել ուշադիր, խուսափել մարդկանց բազմությունից և մշտապես լինել զգոն ու կապ պահպանել հարազատների հետ՝ նկատելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցերը կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում:

Այս խնդրի առնչությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Բնականաբար Միացյալ Նահանգները հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բնականաբար, գիտեն, որ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում լինելու են հանրահավաքներ, նույնը վերաբերում է հետընտրական պրոցեսներին, և դրա համար իրենց քաղաքացիներին նման զգուշացում են անում: Սա միայն Հայաստանին չի վերաբերում, ցանկացած երկրում, որտեղ նման նախընտրական մթնոլորտ է լինում և կարող են լինել որոշակի լարումներ, նման հայտարարություն ԱՄՆ դեսպանությունն անում է»:

Հարցին, թե սա որոշակի վախի մթնոլորտ չի առաջացնի՞ իրենց քաղաքացիների մոտ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև սա հերթական նախազգուշացումն է, ԱՄՆ քաղաքացիները պարբերաբար իրենց կառավարությունից նման մեսիջներ ստանում են: Ցանկացած ժամանակ, ցանկացած լարման դեպքում, ցանկացած հնարավոր պոտենցիալ բախման դեպքում ԱՄՆ-ն իր քաղաքացիներին նման կոչերով դիմում է, մանավանդ այն դեպքերում, երբ հնարավոր են ցույցերի ժամանակ բախումներ, նաև ոստիկանության հետ բախումներ: Ես չեմ կարծում, որ սա բացառիկ մի բան է, որի վրա պետք է լուրջ սևեռվել»:

Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև Բայդեն-Պուտին հանդիպմանը, որտեղ համատեղ հայտարարություն է ընդունվել ռազմավարական կայունության վերաբերյալ:

«Այս հանդիպումն ինքնին պատմական է, որովհետև Պուտինն ու Բայդենը այս ձևաչափով երբեք չէին հանդիպել: Պատմական է՝ հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները, հաշվի առնելով այն, որ բավականին լայն քննարկման համար տասնյակ թեմաներ կային: Ռուսական մամուլը գրել էր, որ ԼՂ խնդրին նույնպես անդրադարձ կլինի, բայց դեռևս այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չկա՝ անդրադարձ եղել է, թե ոչ:

Միգուցե մոտ ժամանակներս ինչ-որ հայտարարություններ, մեսիջներ լինեն Արցախի վերաբերյալ հնարավոր քննարկումների վերաբերյալ:

Համենայնդեպս պատմական հանդիպում էր, որը կարծում եմ՝ ոչ թե ռուս-ամերիկյան հարաբերություններում կայունություն կմտցնի, բայց համենայնդեպս ինչ-որ ընդհանուր շահեր, համագործակցության ընդհանուր եզրեր կարծես թե գտնվել են և դրա մասին խոսել են»,-հայտարարեց միջազգայնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում