New York Times-ը գրում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետական բյուջեի համար առցանց խաղերի միջոցով գումարներ աշխատելու ծրագիր են իրականացնում: Պնդվում է, որ վարձու խաղացողներից արդեն 6 միլիոն դոլարի շահույթ է ստացվել:
Գործընթացը բավական պարզ է: Խաղացողները ժամեր են անցկացնում խաղալով և միավորներ ու «ոսկիներ» հավաքում: Հետո դրանք իրացվում են աճուրդի ժամանակ՝ 5000 խաղային ոսկին 9,99 դոլար գնով: Փող աշխատելու այս ձևը կարելի կլիներ համարել ոչ այնքան լուրջ, եթե կորեացիները այն «արդյունաբերական» չափերի չհասցնեին: Ծրագրում ընդգրկված ամեն խաղացող պետությանը պետք է հանձնի ամսական 500 ԱՄՆ դոլար:
Հյուսիսկորեական հաքերները առաջադրանք էին ստացել ներդրվել Lineage и Dungeon Fighter խաղերի մեջ և վաճառքի համար պիտանի միավորներ ու «իրեր» հավաքել: Այդ գործով արդեն 4 հարավկորեացիներ են ձերբակալվել:
Հիշեցնենք, որ նախկինում աղմուկ էր բարձրացրել չինական բանտերից մեկում կալանավորներին նույն նպատակով օգտագործելու դեպքերի բացահայտումը:









































