Թերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բարեփոխումների անվան տակ պատրաստվում է ՀՀ Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանից տանել նախարարության վերահսկողության տակ.
«Իսկ ԱԽ-ն դատավորների դատարանն է և դատական համակարգը կառավարելու իրական լծակ: Որոշ դատավորներ նշում են, որ ԱԽ-ի՝ արդարադատության նախարարությանը ենթարկվելու տարբերակը նախընտրելի է՝ մի ժամանակ հենց այդպես էլ եղել է, քանի որ նախարարը բացահայտ կերպով չի վերահսկի դատարաններին, ինչը մեծ հաջողությամբ այս պահին անում է վճռաբեկ դատարանի և Արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը: Դատավորները կարծում են, որ այդ դեպքում իրենք համեմատաբար անկախ կլինեն և երբեմն-երբեմն կկարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն սա նշանակում է, որ դատարանները փաստացի կախված կլինեն գործադիր իշխանությունից, ինչն օրենքով արգելված է»:










































