Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախօրեին ակցիա է անցկացվել հաջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բանտարկված բլոգերի մի քանի տասնյակ կողմնակիցներ Պուտինի այցի օրն ակցիա են իրականացրել Նավալնիի և առհասարակ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով և «Ազատ Ռուսաստան» վանկարկումներով։
Չնայած մասնակիցների փոքր թվին՝ հավաքը լավ կազմակերպված է եղել։ Մասնակիցները փորձել են ուշադրություն հրավիրել առավել թեժ խնդիրների վրա, որոնց, հավանաբար, կանդրադառնան Պուտինն ու Բայդենը։ Խոսքը մարդու իրավունքների և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության մասին է։