Թերթը հայտնում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում.
«Մասնավորապես, Հանրապետության հրապարակին հարակից «Տաշիր պիցցան», որը հարմար տեղավորվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի շենքում, հարկային դաշտից դուրս է գործում»:
Թերթի հարցին, թե այստեղ ընդունված չէ՞ ՀԴՄ կտրոն տալը, մատուցողը խառնվել է իրար՝ պատճառաբանելով, թե մոռացել է.
«Սակայն, ինչպես նկատեցինք, ոչ մի հաճախորդի կտրոններ չեն տրամադրվում։ Հետաքրքիր է՝ ինչու են հարկայինի աշխատողները սևեռվել երկու փոքր խանութների վրա՝ անտեսելով մյուս սուբյեկտներին»։









































