Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Այն հողը, որտեղ կարող է ծիլ տալ Հայաստանի կայուն և դիմադրունակ ապագան

Թավիշը կփոխարինվի՞ պողպատով: Սա դարձել է նախընտրական արշավի եզրափակիչ փուլի այսպես ասած «բուն» և «պատկերավոր» իմաստով ինտրիգներից մեկը: Մի բան, որը մեծ հաշվով եղավ թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանի ինտրիգը, որոշակի առումով սառելով պատերազմի շրջանում, և ըստ էության նոր ուժով բորբոքվելով հետպատերազմական իրավիճակում: Եվ պետք է նկատել, որ այդ ինտրիգը փոխադարձաբար՝ կամա, թե ակամա, լռելյայն համաձայնությամբ, թե ոչ, բայց խթանել ու խորացրել են թե նախկին կառավարող համակարգը, թե հեղափոխությամբ ձևավորված նոր իշխանությունը: Այստեղ կան թե սուբյեկտիվ, թե որոշակիորեն օբյեկտիվ պատճառներ, սակայն մի բան անկասկած է, որ թավիշ, թե պողպատ պայմանական ինտրիգը կամ դիլեման մի հանգամանք է, որ հետհեղափոխական Հայաստանի համար ոչ թե առանցք է, այլ գամ՝ որով Հայաստանը գամել են անցյալին և կտրել ապագայից:

Հայաստանի հանրությանը պարտադրվել է ներկայի ու ապագայի չափման մի միավոր, որի ընթացքը ուղղված է ոչ թե առաջ, այլ հետ՝ անցյալ: Սա բոլորովին կապ չունի անցյալից եկած ամենաբարդ և աղաղակող, ընդհուպ կյանքեր արժեցած իրողությունների իրավա-քաղաքական գնահատականի, դրանց իրավական տիրույթում պատասխան տալու խնդիրների հետ: Այդ գործընթացը պետք է լինի, այդ խնդիրները պետք է սպասարկվեն, դրանով նաև պետք է կրկնություններից ապահովագրվի ներկան ու ապագան: Սակայն, երբ այդ ամենը դրվում է իբրև գնահատման չափանիշ և իրավիճակի ինդիկատոր, հասարակական պատկերացումներում դա է գամվում՝ իբրև երկրի ընթացքի չափորոշիչ, սա բերում է լրջագույն տեղապտույտի բոլոր իմաստներով: Արդարությունն ու արդարադատությունը հասարակության ձեռքին ապագա կերտելու գործիք լինելու փոխարեն, հանրությունն ինքն է դառնում այդ հասկացությունների որոշակի պատանդ: Այդ իմաստով, երբ Հայաստանում խոսվում է քաղաքական նոր բովանդակության և որակի հրամայականի, կենսական անհրաժեշտության մասին, ապա այստեղ առանցքային խնդիրներից պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը «թավիշ, թե պողպատ» պարտադրված դիլեմայից դուրս բերելը: Սա Հայաստանն անվերջ ներքին դիմակայության ու կռվի մեջ պահելու ռեժիմն է, որ կարող է բխել միմիայն Հայաստանի սուբյեկտությունն ու կենսունակությունը մերժող ուժերի շահերից, առավելապես արտաքին ուժերի, որոնք պատերազմով հասցնելով հարվածը այդ սուբյեկտությանն ու կենսունակությանը, պատերազմից հետո արդեն հասցնում են քաղաքական հարվածները:

Հայաստանում քաղաքական նոր բովանդակությունն ու որակը այդ իմաստով ունի հետընտրական բարդագույն խնդիր, բայց նաև մեծ, բառի բուն իմաստով վեհ պետական առաքելություն՝ ձևավորել հասարակական-քաղաքական կյանքի նոր ուղենիշներ ու չափորոշիչներ, ձևավորել այդ վերափոխման հասարակական և սոցիալ-հոգեբանական, արժեհամակարգային ու մտածողական բազա, դրա շուրջ ձևավորել որոշակի խմբերի կոնսոլիդացիա և փաստացի դնել Հայաստանում նոր որակի քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտայի կայացման հիմք: Միայն այդ կերպ է հնարավոր ժամանակակից աշխարհում ձևավորել հիբրիդային պատերազմի դիմակայուն օրգանիզմ: Սա երկարաժամկետ և համառ աշխատանք, համբերատարություն պահանջող առաքելություն է, բայց դրանով իսկ պատմական առաքելություն, որը տարբերվելու է «ընթացիկ ժուլիկությունները», թեկուզ որոշ դեպքերում ամենայն անկեղծությամբ, բայց քաղաքական այլընտրանք մատուցելու գրեթե համատարած դարձած անպտուղ փորձերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում