Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայտնի են «Տարվա բժիշկ 2021» մրցանակակիրների անունները

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 13-ին տեղի ունեցավ «Տարվա բժիշկ 2021» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն, որի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատած և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկներին շնորհվեցին մրցանակներ:

Մրցանակաբաշխությունը իրականացվեց «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների, ինչպես նաև տարբեր բժշկական հաստատությունների տրամադրած տվյալների և լրագրողական հետաքննությունների հիման վրա: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման, վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2021» մրցանակը տրվեց Զարեհ Տեր-Ավետիքյանին:

Արցախյան 3-րդ պատերազմում հանուն հայրենիքի, վիրավոր զինվորի, քաղաքացիական անձանց կյանքի փրկության և անմնացորդ ծառայության համար «Սպիտակ բանակի նվիրյալ բժիշկ 2021» մրցանակ ստացան «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական ծառայության գնդապետ Յուրի Պողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Անդրոնիկ Քալայջյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը:

Պատերազմական իրավիճակում, հանուն գերեվարված զինվորների ապահով ետվերադարձի կազմակերպման դրսևորած խիզախության համար «Մարտական ոգի 2021» մրցանակին արժանացան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ Միքայել Սամսոնյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի և Նորք Մարաշ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանը, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բժիշկ հոգեբույժ, «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանը:

«Համավարակի դեմ պայքարում հաջողված բժիշկ» մրցանակին արժանացան Իրինա Ղազարյանը, Ամբակում Սերոբյանը, Ավետիք Սարգսյանը, Լևոն Նավասարդյանը, Շողեր Հեբոյանը, Լևոն Թորոսյանը և Աշոտ Պապիկյանը:

«Համավարակի դեմ պայքարում հաջողված ԲԿ» մրցանակին արժանացավ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն:

Ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար «Տարվա երիտասարդ բժիշկ 2021» մրցանակ տրվեց Արմինե Խռոյանին, Հայկ Բախշյանին և Գագիկ Թադևոսյանին:

Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին արժանացան Արման Կարապետյանը, Հայկուհի Սամսոնյանը, Լուսինե Բեկիրսկա Թամազյանը, Նունե Մաշուրյանը, Թաթուլ Սաղաթելյանը, Հայրապետ Բարսեղյանը, Արմեն Խեդոյանը, Լուսինե Աղաբաբյանը, Թորգոմ Դաշտոյանը, Արթուր Փափազյանը, Աշխեն Բալբաբյանը, Վարդան Բորոզանը, Ավետիս Ահարոնյանը, Մերուժան Սաղաթելյանը, Ավետիս Ավետիսյանը, Արտեմ Ստեփանյանը և Արշակ Միրզոյանը: Պատերազմական իրավիճակում և Covid 19 համաճարակի պայմաններում առողջապահության պատշաճ կազմակերպման համար «Առողջապահության կազմակերպիչ 2021» մրցանակ ստացան «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը:

Մրցանակների արժանացան նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Մայա Խաչատրյանը, «Արմենիա» հեռուստանընկերության լրագրող Ավետիս Հարությունյանը և օպերատոր Արամ Գրիգորյանը:

Տասնամյակներ շարունակ հայրենական բժշկությանը անմնացորդ նվիրվելու և ծառայելու համար «Բժիշկների վաստակավոր գերդաստան 2021» մրցանակը տրվեց Ֆանարջյան բժշկական գերդաստանին՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և Գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի հիմնադիր-ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ուրոլոգ Սերգեյ Ֆանարջյան, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ուրոլոգ, Ֆանարջյան կլինիկայի հիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյան, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ Կոնստանտին Ֆանարջյան:

Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, աջակիցներն են «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը և Իջևանի գինու-կոնյակի գործարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում