Իրանի իշխանությունները հավանություն են տվել հայրենական արտադրության COVIran Barekat հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութին՝ արտակարգ օգտագործման համար։ Այն մշակել է Shifafarmed դեղագործական ընկերությունը։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Նշվում է, որ պատվաստանյութի հիմքում չակտիվացված վիրուսն է։ Պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցերով հետազոտությունները սկսվել էին անցած տարվա դեկտեմբերի վերջին։
Երկրում խնդիրներ կան՝ կապված COVID-պատվաստանյութերի ներկրման հետ։ Ինչպես հայտնել են Թեհրանում, բնակչության զանգվածային պատվաստումներին խոչընդոտել են ամերիկյան պատժամիջոցները։