Wednesday, 08 05 2024
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը

Pink Floyd-ի հիմնադիրը «գրողի ծոցն» է ուղարկել Ցուկերբերգին

Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, կոպիտ արտահայտություններով մերժել է Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին. վերջինս ցանկացել է սոցիալական ցանցերը խթանելու նպատակով օգտագործել Ուոթերսի գրած երգը:

Հունիսի 10-ին, ելույթ ունենալով Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին աջակցող ֆորումում, Ուոթերսը կարդացել է ձեռնարկատիրոջ նամակը, որն առաջարկում էր մեծ գումար Another Brick in the Wall (Part II) ստեղծագործությունն օգտագործելու համար՝ Instagram- ի և Facebook- ի խթանման արշավում:

«Սա պաշտոնական հաղորդագրություն է Մարկ Ցուկերբերգի կողմից, որն առաջարկում է հսկայական գումար, և իմ պատասխանն է. «Գնա՛ գրողի ծոցը: Ոչ մի դեպքում»,-ասել է ​​Ուոթերսը:

Նա շեշտել է, որ չի պատրաստվում մասնակցել առաջարկվող «անհեթեթությանը»:

Երաժշտի կարծիքով՝ Ցուկերբերգը ցանկանում է օգտագործել այդ երգը՝ իր սոցիալական ցանցերն ավելի ազդեցիկ դարձնելու համար և «շարունակել գրաքննել բոլորիս այս սենյակում և կանխել Ջուլիան Ասանժի մասին այս պատմության՝ հասարակության լայն շերտերին հասնելը»:

Ուոթերսն առաջին անգամ չէ, որ պաշտպանում է Ասանժին: 2019-ի աշնանը նա Լոնդոնի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության շենքի մերձակայքում կազմակերպել է փոքրիկ համերգ՝ ի պաշտպանություն WikiLeaks– ի հիմնադրի:

Another Brick in the Wall-ը (Part II) Pink Floyd- ի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Տեքստը գրել է Ռոջեր Ուոթերսը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում