Friday, 26 04 2024
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ

Ես գործարար չեմ, բայց սխալ է գործարար աշխարհին ընդհանրապես զրկել երկրի ճակատագրին մասնակցություն ունենալուց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ, գործարար, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, քաղաքական այն ուժերը, որոնք նախկինում մշտապես խոսել են բիզնեսի ու քաղաքականության տարանջատվածության անհրաժեշտության մասին, այսօր իրենց ցուցակներում գործարարների են ընդգրկել։ «Հանրապետություն» կուսակցության հասցեին ևս հնչում են այդ մեղադրանքները։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին։

-Ես իմ մասով կարող եմ ասել, որ ես վաղուց այդ դասին չեմ պատկանում։ Դեռևս այն ժամանակ, կարծեմ 2003 թվականից, երբ չէր թույլատրվում այլևս և պատգամավոր լինել, և գործարար, ես այդ ժամանակվանից դադարել եմ գործարար լինել։

Այսինքն Դուք հիմա գործարար չե՞ք։

-Այո, ես գործարար չեմ։ Ես կարող եմ խորհուրդ տալ, խորհրդատվություն անել։ Կարծում եմ, դա չի արգելվում։ Բայց գործարար աշխարհին ընդհանրապես զրկել երկրի ճակատագրին մասնակցություն ունենալուց, կարծում եմ սխալ է և շահարկման թեմա է։ Կարծում եմ այդ թեման չափազանցված է մի քիչ։

Դա արդյո՞ք նրանից չի գալիս, որ նախկինում բոլոր գործարարները ձգտում էին պատգամավոր դառնալ իրենց բիզնեսը  պաշտպանեին, կամ ինչպես ընդունված է ասել՝ «կռիշ» լինեին իրենց բիզնեսի համար։

-Կարծում եմ, որ հիմա նման խնդիր գոյություն չունի։ Հիմա  կոնկրետ իմ կողմից քաղաքականություն մտնելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ցանկություն կա արժանապատիվ ձայն հավաքել և մեր ղեկավարի, թիմի լիդերի հետ շարունակել ծառայել մեր երկրին, մեր ժողովրդին, կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որոնք նախկին մեր լիդերները ունեին հոկտեմբերի 27-ից առաջ։ Մեր խնդիրը մեր ժողովրդին ծառայելն է այնպես, ինչպես ժամանակին ցանկանում էր Վազգեն Սարգսյանը։ Այնպես որ  կոնկրետ իմ մասով գործարարության, բիզնեսը պաշտպանելու խնդիր բացարձակապես չկա։ Ես դա ավելորդ շահարկում եմ համարում տարբեր ուժերի կողմից։ Ընդ որում կարծում եմ, որ այդ հարցը բոլոր ժամանակներում է  շահարկվել։ Բայց եթե նախկինում բիզնեսը պաշտպանելու խնդիր կար, ապա վերջին երեք տարում ընդհանրապես նման խնդիր չկա։ Եվ մենք ցանկանում ենք էլ ավելի խորացնել այս վիճակը, շատ բան գցել հունի մեջ, շատ թերություններ վերացնել։ Մենք ուզում ենք այնպես անել, որ այսուհետ որևէ չինովնիկ  շատ հեշտությամբ չկարողանա այս ամենը քանդել կամ ձևափոխել։ Մենք խնդիրներ լուծել ենք ցանկանում։ Օրինակ խաղողագործն ամբողջ տարին  մտահոգված է և խաղողը մշակելով, և մտահոգված է այն հարցով, թե որտեղ պետք է  հանձնի այդ  խաղողը։ Ես երկու կողմին էլ լավ ճանաչելով ցանկանում եմ այնպես անել, որ խաղաղագործը ոչ թե մտածի խաղողը մթերելու մասին, այլ մթերողները իրենք գնան ու խնդրեն, որ խաղողագործը իր խաղողը մթերի տվյալ  մթերողին։ Դրա հնարավորությունը կա։ Մենք  շատ արագ այդ խնդիրը կլուծենք։ Ես այդ թեմայով անցած տարի խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պարզապես հետագայում պատերազմը խանգարեց, որ մենք կարողանայինք իմ ծրագիրը առաջ տանել։ Հիմա, երբ արտահերթ ընտրություններ են, ես  ցանկանում եմ մասնակցել քարոզարշավին, ապագա խորհրդարանում մեր թիմը ներկայացնել, որ մեր խոսքը արժեք ունենա, մեր խոսքը գնահատվի, որ կարողանանք մեր նպատակներին, ծրագրերին հասնենք։ Առհասարակ գյուղատնտեսության ոլորտում շատ-շատ խնդիրներ կան, որոնց ես տիրապետում եմ անձամբ և պատրաստ եմ դրանք կյանքի կոչել։ Իմ խնդիրն ավելի շատ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգաբնակչությանն օգտակար լինելն է։

Պարոն Ղազարյան, խոսեցիք քարոզարշավի մասին, արդեն 8-րդ օրն է, բայց դեռևս գաղափարական, ծրագրային որևէ լուրջ քննարկման ականատես չենք եղել։ Հակառակը՝ հնչում են փոխադարձ վիրավորանքներ, հնչում է փողոցային լեքսիկոնով խոսք, երկուստեք  սպառնալիքներ։ Այս պայմաններում իրականացվող քարոզչությունը կարո՞ղ է օգնել ընտրողին ճիշտ ընտրություն իրականացնել։

-Մեր թիմը հեռու է դրանից։ Մենք ուղղակի մեր ծրագրերն ենք ներկայացնում մեր ընտրողներին, իսկ այն, ինչ այսօր կատարվում է, դա այսօրվա մշակույթ չէ։ Տարիներ շարունակ քարոզարշավին նման լեզվակռիվ է գնում։  Մարդիկ այդպես իրենց ճանաչել են տալիս,  հնչեղություն են տալիս իրենց գործերին։ Բայց ես դրա հետ բացարձակապես համաձայն չեմ։ Այդ առումով ես դեռ ասելիք ունեմ ու առաջիկայում կասեմ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում