Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Ուզում եմ հասկանալ թավշյայի և պողպատյայի միջև տարբերությունը. Ինչու են դա ներկայացնում որպես նորություն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

 Տավուշի մարզում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա Հայաստանում ազդարարվում է պողպատյա հեղափոխություն, որի արդյունքում հաստատվելու է օրենքի և իրավունքի դիկտատուրա, որ Հայաստանում թա փ ահավաքում ոչ բռնի պողպատյա հեղափոխությունը: Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը դասեր է քաղել թավշյա հեղափոխությունից, և արդյոք կորսված չեն վերջին երեք տարիները, որի ընթացքում կարող էին շատ կոնկրետ քայլեր կատարել:

Ես ուզում եմ հասկանալ թավշյայի և պողպատյայի միջև տարբերությունը: Արդյոք թավշյա ասելով Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները նկատի են ունեցել, որ օրենքի գերակայություն չի լինելու: Իրենց բոլոր հայտարարություններում եղել է պնդում, որ գալով իշխանության նրանք հաստատելու են օրենքի գերակայություն: Իսկ եթե պողպատյան նշանակում է նույնը, ապա ինչո՞ւմ է տարբերությունը: Եթե նկատի ունեն, որ օրենքի կիրառման առումով ամեն ինչ ավելի խիստ է լինելու, ուրեմն կարծում եմ՝ իրենց քվեարկողները 2018-ի դեկտեմբերին հենց դա էին ակնկալում և հենց դրա համար էին ձայն տալիս: Ինչու 3 տարի անց նորից նույն խոստումները տալով, փաստորեն, դա ներկայացնում է որպես նորություն: Ես դա չեմ հասկանում:

Քարոզարշավը կարծես տեղի է ունենում գործող իշխանության և Հայաստանի նախկին երեք ղեկավարների միջև: Նրանց միջև բանավեճի այս որակը, միմյանց հայհոյելու, վիրավորելու պրակտիկան ինչի՞ մասին է խոսում, որ հասարակությունն, ըստ էության, չունի ընտրությո՞ւն:

Այո, այդպիսի տպավորություն թողնում է այս քարոզարշավը: Այնպիսի մթնոլորտ Հայաստանում, որը կապահովի երկրի կայուն զարգացումը և կբացառի թշնամությունը և քաղաքացիական հակամարտությունը, այո, այդ առումով բավականին դժվար վիճակում են գտնվում այն քաղաքացիները, որոնք մտածում են  մեր երկրի ապագայի մասին: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, որքան էլ նախընտրական միջոցառումներն անցնում են էմոցիոնալ ֆոնի վրա, ամեն դեպքում հասարակության մեծամասնությունն այլ պատկերացում ունի քաղաքական պայքարի և քաղաքական կուսակցությունների մասին, ինչպես նաև երկրի ապագայի համար անհրաժեշտ մթնոլորտի մասին:

Չնայած հիմնականում այդ 4 ուժերի միջև է բանավեճը, բայց դրանցից դուրս էլ կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին: Արդյոք նրանց համար լրացուցիչ խոչընդոտ չէ այսպիսի բանավեճերով դաշտը ծածկելը:

Այդ 4-ի պայքարից դուրս գտնվող քաղաքական ուժերը պետք է մտածեին այս իրողության մասին և ամեն ինչ անեին, որ հնարավորինս համախմբվեին և հանդես գային որպես այլընտրանք այս դաժան ընտրապայքարում: Բայց փաստորեն անհրաժեշտ խոհեմություն ու պատասխանատվություն իրենք չունեցան և հիմա ինչ-որ տեղ հենց իրենք են մեղավոր, որ հայտնվել են այն վիճակում, երբ հասարակության մեծամասնությունը իրենց չի ընկալում որպես ընտրական գործընթացի կարևոր մասնակիցներ:

Որքան էլ քննադատում են Փաշինյանին նրա ընդդիմախոսները՝ անվանելով հողատու, կապիտուլյանտ, բայց այս 4 օրերի քարոզարշավը ցույց է տալիս, որ իշխանությունն ունի բավականին մեծ հանրային աջակցություն:

Այո, դա այդպես է, և մասամբ դա կապված է նրա հետ, որ ամեն դեպքում, հասարակության բավականին մեծ մասը չի ցանկանում, որ իշխանության վերադառնա նախորդ ղեկավարներից որևէ մեկը, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, քանի որ հենց ինքն է վերադառնալու հիմնական հայտ  ներկայացնողը: Մյուս հանգամանքը այն է, որ դեռ  հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու  իր թիմը ամեն դեպքում 2018-ին ցանկանում էին իրականացնել այն ծրագիրը, որով  իրականացվել էր հեղափոխությունը, սակայն կային խոչընդոտներ, որի պատճառով դա չհաջողվեց: Այդպես մտածողները, ըստ երևույթին, պատրաստ են լրացուցիչ ժամկետի համար մանդատ տալ «Քաղաքացիական պայմանագրին»: Դրանք են կարծում եմ այն հիմնական երկու հանգամանքները, որոնք բացատրում են, թե ինչու Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ բավականին մեծ ընտրազանգված:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում