Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Քաղաքական վարկանիշներ․ հետազոտություն, թե՞ քարոզչություն

Վերջին ամիսներին հայաստանյան տեղեկատվական դաշտում լուրջ հնչեղություն են ստացել Gallup International Association կազմակերպության անունից «MPG» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվող «հետազոտությունները», որոնց էությունը ավելի հստակ հասկանալու համար, պետք է անել որոշ մասնագիտական պարզաբանումներ։

1․ Սկսենք MPG ընկերության կողմից ներկայացվող «հետազոտության» հաշվետվությունների շապիկներից, որոնք ձևավորված են քարոզչական թռուցիկների ոճով։ Ոչ մի անկողմնակալ, պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հետազոտության վերլուծություն չի կարող այդպես ներկայացվել։ Մասնավորապես, շապիկին ներկայացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարներից ընտրված՝ այլանդակ, վիրավորական կադրերից կազմված կոլլաժներ, որոնք միտված են առաջին իսկ վայրկյանից ընթերցողի մոտ տհաճ ասոցիացիաներ ձևավորելուն։ Անկախ այս կամ այն հետազոտողի ունեցած քաղաքական հայացքներից, անկողմնակալ, պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հետազոտության հաշվետվության ձևավորումը չի կարող արվել քարոզչական թռուցիկի ոճով։ Սա մեկ։

2․ Այդ հետազոտությունների անվանումները ևս ակնհայտ քարոզչական բնույթի են և որևէ աղերս չունեն սոցիոլոգիայում ընդունված մասնագիտական մոտեցումների հետ։ Օրինակ, այդ կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունները վերնագրված են «Նիկոլները․․․», «Իդիոտ կա՞» և այլն, ինչը բավարար հիմք է, որպեսզի պարզ դառնա այդ հաշվետվությունների նպատակը: Անկախ այս կամ այն հետազոտողի ունեցած քաղաքական հայացքներից, անկողմնակալ, պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հետազոտության հաշվետվության վերնագիրը չի կարող ձևակերպվել դեղին մամուլում հանդիպող խորագրերի ոճով։

4․ Ընկերության ղեկավար Ա․ Նավասարդյանը «հետազոտության արդյունքները» ներկայացնելիս իրեն թույլ է տալիս հնչեցնել մի շարք կողմնակալ մեկնաբանություններ, հեգնական արտահայտություններ և գնահատող դատողություններ, ինչը չի տեղավորվում պրոֆեսիոնալ սոցիոլոգիական էթիկայի շրջանակներում և լրջագույն կասկածներ է առաջացնում թե՛ վերջինիս մասնագիտական որակների, թե՛ անաչառության վերաբերյալ։ Անկախ այս կամ այն հետազոտողի ունեցած քաղաքական հայացքներից, անկողմնակալ, պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերլուծությունը պետք է լինի օբյեկտիվ և արժեքներից ազատ, հակառակ դեպքում դա այլևս սոցիոլոգիական հետազոտություն չէ։

3․ «Հետազոտությունների» արդյունքները ներկայացվում են հեղինակություն վայելող Gallup International Association կազմակերպության անունից, այնինչ քաղաքական վարկանիշների բացահայտմանը միտված այդ հարցումների հետ վերջինս որևէ առնչություն չունի։ Դրանում համոզվելու համար ես մեկ շաբաթ առաջ անձամբ նամակ եմ ուղղել Gallup International ասոցիացիայի փոխնախագահ Մ․ Նիցշեյին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ առնչություն ունի կազմակերպությունը այդ հետազոտությունների հետ։  Ի պատասխան նամակիս պարոն Նիցշեն պաշտոնապես հավաստիացրեց, որ թեև MPG ընկերությունը կազմակերպության անդամ է, այնուամենայնիվ այդ հարցումների հետ Gallup International Association կազմակերպությունը որևէ կապ չունի, անգամ խնդրեց ուղարկել այդ հաշվետվությունների շապիկները, որոնք երբևէ չէր էլ տեսել։ Պարոն Նիցշեի խնդրանքով և նախաձեռնությամբ մոտ օրերս ունենալու ենք առցանց քննարկում այս հարցումների և վերջիններիս՝ սոցիոլոգիական հետազոտության պահանջներին և էթիկային համապատասխանելու հարցի վերաբերյալ։

4․ Որքան ավելի է մոտենում ընտրությունների օրը, այդքան ավելի արագ են փոխվում հետազոտության արդյունքները, ինչը առնվազն տարօրինակ է։ Բացի այդ, MPG ընկերության կողմից ներկայացված վարկանիշները որոշ դեպքերում շատ կտրուկ կերպով տարբերվում են նույն մեթոդով, նույն ժամանակահատվածում և նմանատիպ ընտրանքով իրականացվող այլ՝ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից (ընդուպ մինչև 10-30 տոկոսի տարբերություն), ինչը մասնագիտական հանրության շրջանում մի շարք հարցեր է առաջացնում։

Իհարկե նման «հետազոտությունները» կարող էին լինել անազնիվ քաղաքական պայքարի գործիքներ (ինչը տիպիկ է նախընտրական գործընթացների համար), եթե չլիներ երկու «բայց», որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչու էին նշված հստակեցումները կարևոր և մասնագիտական ուշադրությանն արժանի։

1․ Այս կամ այն քաղաքական նպատակներով սոցիոլոգիական հետազոտությունների քողի ներքո քարոզչությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ջանքերով մեր երկրում շարունակաբար վարկաբեկվում է սոցիոլոգի մասնագիտությունը, որը հանրության շրջանում աստիճանաբար սկսում է նույնացվել նախընտրական պայքարի գործիքի հետ։ Հայկական սոցիոլոգիան, որը ուսումնասիրում է մեր հասարակության խորքային խնդիրները և զարգացման միտումները, որն ունի թե՛ ճանաչողական և թե՛ կիրառական լուրջ նշանակություն (հատկապես այս ճգնաժամային իրավիճակում), նման ընկերությունների շնորհիվ սկսում է ընկալվել՝ որպես կուսակցական շահերի սպասարկման և հասարակական կարծիքի մանիպուլյացման գործիք, որը հեշտությամբ գնվում և վաճառվում է։ Ես՝ որպես սոցիոլոգ, այլևս չեմ կարող լսել այն վիրավորական գնահատականները, որոնք, հիմք ընդունելով այսպես կոչված՝ նախընտրական «հետազոտությունները», ամեն խոսափողից հնչում են հայկական սոցիոլոգիայի հասցեին, որն իր լրջագույն ներդրումն է ունեցել մեր հասարակությանը ամենատարբեր ոլորտներում։ Կարծում եմ, որ կարող եմ այս կարծիքն արտահայտել հայաստանյան մասնագիտական հանրության անունից։

2․ Այսօրինակ «հետազոտությունները» կարող են հող նախապատրաստել հնարավոր հետընտրական զարգացումների ծրագրավորման և արդարացման համար։ Հաշվի առնելով փորձագիտական կանխատեսումները, որոնց համաձայն մեծ է հավանականությունը, որ մեր առանց այդ էլ վիրավոր և արնահոսող հասարակությունը կարող է բախվել  հետընտրական քաղաքացիական բախումների, այսօրինակ «հետազոտությունները» կարող են օգտագործվել՝ իբրև վերջիններիս հրահրումը լեգիտիմացնող փաստարկներ։ Եվ այստեղ է, որ նախընտրական պայքարում լայնորեն կիրառվող քաղաքական PR-ի գործիքը կարող է հեշտությամբ վերածվել բռնության լեգիտիմացման գործիքի, ինչը շատ ավելի վտանգավոր հետևանքների կարող է բերել։

Ս․ Կ․ Սաղաթելյան

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում