Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կովկասյան «գույքագրում» Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ. Հայաստանը չպետք է հապաղի

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը ռեգիոնալ այցով կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ռիքերի ռեգիոնալ այցը ուշադրության է արժանի մի քանի առումով: Նախ, դա փաստացի ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գլխավորությամբ պատվիրակության առաջին ռեգիոնալ այցն է Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում: Բացի այդ, ամերիկացի դիվանագետի գլխավորած պատվիրակությունը Կովկաս է այցելում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին, որը նոր իրավիճակի ըստ էության նոր և առանցքային շերտ է: Բանն այն է, որ այդ լարվածությունը ռեգիոնալ հարաբերությունների «էպիկենտրոնը» Արցախից տեղափոխել է Սյունիք՝ Հայաստան-Ադրբեջան արդեն այսպես ասած միջազգային հարթություն, ՄԱԿ անդամ երկու պետությունների միջև սահմանային վեճի տեսքով: Այդ համատեքստում էլ՝ Ռիքերի գլխավորությամբ պատվիրակությունն այցելում է կովկասյան ռեգիոն Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ կարգավորման գործընթացը վերսկսելու ԱՄՆ նոր վարչակազմի մտադրության և Վիեննայում դրական միտումով բանակցության ֆոնին: Այդ ամենին զուգահեռ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիքերի գլխավորությամբ պատվիրակության կովկասյան ռեգիոնալ այցը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մերձավորարաւելյան ռեգիոնալ այցի ֆոնին: Ընդ որում, այց, որը կարծես թե ունեցավ որոշակի արդյունք:

Համենայնդեպս, թեև չկա ուղիղ առնչություն, բայց խիստ ուշագրավ է այն, որ Բլինքենի ռեգիոնալ այցի համատեքստում եղավ Իսրայելում ընդդիմադիր ուժերի կառավարություն ձևավորելու կոալիցիոն համաձայնությունը, ինչը փաստորեն նշանակելու է Բենիամին Նաթանյահուի հեռացում կառավարության ղեկավարի կարգավիճակից: Եվ վերջապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ռեգիոնալ այց է կատարում հունիսի 16-ին կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ, ինչը կարող է նշանակել նաև դրանից առաջ կովկասյան ռեգիոնի «գույքագրման» փորձ, ինչը թերևս նշանակություն կունենա Պուտինի հետ հանդիպմանը Ջո Բայդենի այսպես ասած «թղթապանակը» ձևավորելու հարցում: Հանդիպման ազդագրերում իհարկե թե պաշտոնական, թե փորձագիտական դիտարկումները բաց են թողնում, կամ չեն ընդգծում օրակարգում արցախյան հարցի կամ հայ-ադրբեջանական հարցի առկայությունը, մյուս կողմից սակայն դրա թե ուղղակի, թե անուղղակի արծարծումը անխուսափելի է մի շարք իրողությունների բերումով, քանի որ կովկասյան իրավիճակը էապես առնչվելու է Բայդեն-Պուտին օրակարգի մի շարք այլ կարևոր, ազդարարված հարցերի, այդ թվում Իրանի հարցի քննարկումը, արևելաեվրոպական ուղղությունը, ընդհանրապես ՌԴ ազդեցության կամ պատասխանատվության գոտու հետ կապված զգայուն հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, որը ռազմա-քաղաքական անվտանգային իմաստով վաղուց դե ֆակտո փոխկապակցված է կովկասյան ռեգիոնի հետ:

Այդպիսով, հույժ կարևոր է դառնում, որպեսզի Հայաստանն առավելագույնս կարողանա օգտագործել Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցը և ամերիկյան պատվիրակության հետ քննարկի հայկական շահին ու անվտանգությանը առնչվող հարցեր: Իհարկե այստեղ քիչ հավանական է, որ Ռիքերի պատվիրակությունն ունի ուղիղ նպատակներ և ըստ ամենայնի, ինչպես նկատեցի, բուն խնդիրը նոր ռեգիոնալ իրավիճակի «գույքագրումն» է: Այդուհանդերձ, հենց այդ համատեքստում էլ կարևոր է, որպեսզի հայկական կողմը այդ գործընթացում կարողանա տեղավորել մեզ հուզող, Հայաստանին և Արցածին առնչվող առավել մեծ թվով իրավական, քաղաքական և անվտանգային հարցեր, դրանցում գտնելով առավելագույնս շոշափելի համադրություններ ԱՄՆ նոր վարչակազմի պատկերացումների և առաջնահերթությունների հետ: Իսկ այս համատեքստում դժբախտաբար կա երկու խնդիր:

Նախ, Հայաստանում ներկայումս քարոզարշավ է, որը մտել է պաշտոնական շրջան, և բացի այդ բավականին ճգնաժամային փուլ է դիվանագիտական գերատեսչությունում՝ արտգործնախարարությունում, որը թերևս պետք է լիներ հատկապես այս նախընտրական շրջանում ամերիկյան պատվիրակության հետ աշխատանքային առանցքային խողովակը: Ընդ որում, հենց այդ համատեքստում առավել տարօրինակ է դառնում այն զարգացումները, որ այս օրերին տեղի ունեցան ԱԳՆ շուրջ: Սրան զուգահեռ, թերևս հույժ կարևոր էր, որ Ռիքերի համար «ժամանակ գտնեն» նաև հայաստանյան քաղաքական այն ուժերը, որոնք շահագրգռված են հայկական ինքնիշխանության քաղաքական խնդիրները սպասարկելու գործում: Խոսքն  իհարկե ԱՄՆ պատվիրակության հետ ուղիղ շփման մասին չէ, բայց առիթն օգտագործելով ազդակ հղելուն, որ Հայաստանում կա քաղաքական լուրջ և առարկայական գործընկերության ներուժ, որի կրողները հաշվի են առնում աշխարհաքաղաքական իրողությունների և ռեգիոնալ շահերի բազմազանությունը, խուսափելով դրանք միմյանց հակադրելու պարզունակ և ծայրահեղ մոտեցումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում