Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն առցանց ձևաչափով անցկացվել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների, տարբեր ոլորտներում որոշումներ կայացնող առաջնորդների հետ: Առցանց հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Հայաստանի նախագահը հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին: «Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել», -ասել է նախագահ Սարգսյանը: -Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազգանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

Շարունակելով մարդկայնության թեման՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք պետք է հասկանանք, որ այս աշխարհը կտրուկ փոխվել է: «Այն պահին, երբ հասկանանք, պետք է մտածենք, թե ինչպես ապրենք այս աշխարհում: Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը, որից հետո կկարողանանք ավելի լավատես լինել և ասել, որ հաջողությամբ կապրենք այս փոփոխվող աշխարհում,- նշել է Հանրապետության նախագահը: -Ես իմ խոսքով, իմ օրինակով պետք է ցույց տամ, որ այս մութ թունելի վերջում կա լույս, իսկ այդ լույսն այն է, որ դու պետք է ունենաս հստակ պատկերացում, հստակ առաքելություն, իմանաս՝ ինչ պետք է անես, ունենաս ռազմավարություն, քրտնաջան աշխատես, լինես կարգապահ: Այս դեպքում, իհարկե, լավատեսություն կլինի և դու կրկին կկառուցես ուժեղ Հայաստան»:

Մարդկայնության թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը խոսել է սիրո մասին. «Դա այն բաղադրիչն է, առանց որի մենք չենք կարող վերակառուցել Հայաստանը, ինքներս մեզ, վերագտնել հույսը, որ կրկին դառնալու ենք ուժեղ երկիր: Մենք պետք է իսկապես սիրենք մեր ժողովրդին, մեր երեխաներին, դրա համար պետք է շատ աշխատենք, լինենք կարգապահ և հասկանանք երկիրը վերակառուցելու ռազմավարությունն ու առաքելությունը: Նույն կերպ, մեր երեխաների ապագայի մասին մտածելով՝ պետք է հոգ տանենք բնության մասին Հայաստանում և այլուր: Հայաստանում տնկված ցանկացած ծառ նպաստում է ողջ աշխարհի կլիմային: Ուստի մենք պետք է դա անենք ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հայաստանում մեծ թափ է ստացել «կանաչ շարժումը»՝ ուղղված բնության, ժառանգության պահպանմանը: Այս մասին պետք է նոր սերնդի հետ շատ խոսենք, կիսենք մեր փորձառությունը»: Նախագահը նշել է, որ ցավ կապրի, եթե տարիներ հետո ստիպված լինի ասել, թե աշխարհն անցնում է խորը ճգնաժամի միջով, քանի որ տարիներ առաջ մենք այնքան խելացի չենք եղել՝ ճիշտ որոշումներ ընդունելու, պահպանելու և պաշտպանելու բնությունը, վերափոխելու ինքներս մեզ, որպեսզի բնության հետ ներդաշնակ ապրենք:

Պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում:

Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը:

Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին Հայաստան, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, սակայն կգնահատեն դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում