Աշխարհում մսի առաջատար արտադրող բրազիլական JBS ընկերությունը ցանցահեններին վճարել է 11 մլն դոլար փրկագին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով JBS-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Անդրե Նոգեյրային։
Գումարը բիտքոինով վճարվել է՝ JBS-ի գործարանների աշխատանքը հետագա խափանումներից պաշտպանելու, ռեստորանների, խանութների աշխատանքի վրա պոտենցիալ ազդեցությունը սահմանափակելու նպատակով։
«Շատ ցավալի էր վճարել հանցագործներին, բայց մենք ճիշտ ենք վարվել՝ հանուն մեր հաճախորդների»,-ասել է Նոգեյրան։
Գումարը վճարվել է այն բանից հետո, երբ գործարանների մեծ մասը կարողացել է վերսկսել աշխատանքը։
ԱՄՆ-ում և Ավստրալիայում JBS-ի վրա հարձակումը կատարվել էր մայիսի 30-ին։