Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Ամեն շաբաթ կամ օրը մեջ ԱՄՆ-ից նման բարձրաստիճան պաշտոնյա չի գալիս․ Հուսով եմ` Երևանն ունի իր առաջարկները

Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը:  Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ: Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին:

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով՝ դժվար է ասել, արդյոք Միացյալ Նահանգները կհրաժարվի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու գաղափարից, բայց այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ  իրականացվեն թե՛ ամերիկահայերի, ամերիկահայ  կազմակերպությունների և թե ՀՀ կառավարության կողմից․«Աշխատանք պետք է տարվի նաև Արցախի կողմից։ Ջանքեր պետք է թափվեն ԱՄՆ-ին հասկացնելու, որ այսպես շարունակվել չի կարող և օգնության տրամադրումը պետք է կասեցվի։ Չեմ կարող ասել, որ միանշանակ կստացվի, բայց հավանականություն կա, քանի որ մթնոլորտը բարենպաստ է։ Պետք է ապացուցենք, ամենօրյա աշխատանքով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական քաղաքականություն են իրականացնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Ընդ որում՝ այս աշխատանքը պետք է տանենք ամբողջ աշխարհում և ոչ միայն ԱՄՆ-ում»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցին․ «Նրան ևս պետք է հանգամանալից բացատրվի, թե Ադրբեջանին  ռազմական օգնություն տրամադրելը ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Գիտեք նաև, որ առաջիկայում տեղի է  ունենալու Էրդողանի ու նախագահ Բայդենի հանդիպումը։ Ակնկալիքներ կան, որ այդ հանդիպումն ի նպաստ Հայաստանի կարող է լինել։ Այնպես  չէ, որ ամեն շաբաթ կամ օրը մեծ ԱՄՆ-ից նման բարձրաստիճան այցելություններ են տեղի ունենում։ Բայց եթե գալիս են, պետք է առիթն օգտագործել ու  բարձրացնել Հայաստանի շահերից բխող հարցեր։ Նա  էլ՝ ԱՄՆ վերադառնալիս իր դիրքորոշումը կփոխանցի իր գործընկերներին, կասի՝ սա է իրականությունը, եթե մենք չդադարեցնենք ռազմական օգնությունը՝ հետևանքները հայ ժողովրդի համար կարող են ծայրաստիճան վտանգավոր լինել։ Ես գիտեմ, որ ԱՄՆ-ում այս հարցը կարևորում են, մենք էլ մեր հերթին պետք է ջանք ու եռանդ չխնայենք»։

Արփի Վարդանյանը կարծում է, որ Բայդենի վարչակազմի օրոք որոշակիորեն  փոխվել է Հայաստանի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքը․«Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ավելի շատ կտեսնենք այդ փոփոխությունը։ Օրինակ՝ Բայդենը ապրիլի 24-ին օգտագործեց Ցեղասպանություն բառը, դա շատ կարևոր ուղերձ էր։ Այսօր Հայաստան է  գալիս Ռիքերը։ Ես չեմ հիշում վերջին  շրջանում երբևէ  նման բարձրաստիճան պաշտոնյա եկել Հայաստան։ Սա շատ կարևոր նշան է։ Մի բան է ուրիշներից լսել, ուրիշների պատմածին հետևես, այլ բան է ՝ ինքդ գաս ու տեսնել ռեալ իրավիճակը։ Այո՛ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվում է ու սա պետք է արձանագրեն նաև Հայաստանում ու փոխշահավետ համագործակցություն առաջարկեն։ Հուսով եմ, որ Հայաստանից կլինեն առաջարկներ։ Դա խիստ անհրաժեշտ է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում