ՕԵԿ ԱԺ պատգամավոր, երկխոսության պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանն այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացված 85 էջանոց հիմնավորումներին, որը վերբերում է արտահերթ ընտրություններին, նշեց, որ դեռևս չի կարող տեսակետ հնչեցնել, քանի որ ներկա պահին այդ փաստաթուղթն է ուսումնասիրում և դրա վրա աշխատում:
Ավելին՝ ՕԵԿ-ը զուգահեռ պատրաստում է իր հիմնավորումները, հետևաբար այս հարցի շուրջ իրենց տեսակետը կներկայացնեն հաջորդ հանդիպմանը:










































