Իսպանիայում նույն դպրոցի 8 ուսուցիչ սխալմամբ ստացել է Pfizer ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի միանգամից 6 դեղաչափ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Նրանց մոտ որևէ լուրջ խնդիր ի հայտ չի եկել՝ չնայած գերդոզավորմանը։ Նրանք բոլորն աշխատանքի են անցել։
Դեպքը տեղի է ունեցել Խելվես քաղաքում։