Վրաստանում 11 րոպե միջակայքով 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախք) ոչ հեռու 11 րոպե միջակայքով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։

Առաջին երկրաշարժը՝ 3․1 մագնիտուդով, գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 20։04-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 23 կմ արևելք, օջախը՝ 15 կմ խորության վրա։

3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է 20։15-ին՝ Նինոծմինդային 25 կմ արևելք, 9 մետր խորության վրա։