Եղիսաբեթ II-ը շնորհավորել է արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին դստեր ծննդյան կապակցությամբ

Բրիտանական թագավորական ընտանիքը, Եղիսաբեթ Երկրորդի գլխավորությամբ, շնորհավորել է արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին՝ դստեր՝ Լիլիբեթ Դիանայի ծննդյան կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է թագավորական ընտանիքի ֆեյսբուքյան էջում։

Շնորհավորանքներին միացել են արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Չարլզը՝ տիկնոջ հետ։

Հարրիին ու Մարքլին շնորհավորանքներ է ուղղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Աղջնակը լույս աշխարհ է եկել հունիսի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել երեկ։ Նա դարձել է թագուհու 11-րդ ծոռը և զբաղեցրել 8-րդ տեղը գահաժառանգության հերթում։

Լիլիբեթը զույգի երկրորդ երեխան է։ Մայիսին 2 տարեկան է դարձել նրանց որդին՝ Արչին։