Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 910:
Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 504 դեպք, ապաքինվել է 1 201 պացիենտ: