
Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած պայթյունից 11 խաղաղ բնակիչ է զոհվել , հայտնում է տեղական Tolo News- ը՝ վկայակոչելով իշխանություններին:
Ըստ հաղորդագրության ճամփեզրին ական է պայթել, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան:
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրվա երկրորդ կեսին շրջանի գյուղերից մեկում: Տեղի իշխանությունների տվյալներով զոհերի թվում կան կանայք ու երեխաներ:
Շրջանի ղեկավար Հուդադադ Թայիբը պայթյունի համար մեղադրել է «Թալիբան» արմատական շարժման զինյալներին: Շարժման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը: