Ռոգոզինը անհեթեթ է որակել մարդու արագ թռիչքը դեպի Մարս

Մարդկանց արագ թռիչքը դեպի Մարս բացարձակ աբսուրդ է: Այս մասին ПМЭФ-2021-ում հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

«Նրանք տարված են պատմություններով, որ շուտով մարդկությունը կթռչի Մարս: Բայց տեխնիկական առումով տեղեկացված մարդիկ հասկանում են, որ դա բացարձակ աբսուրդ է», – ասել է Ռոգոզինը:

Նա բացատրել է, որ անհրաժեշտ է թռչել Մարս մեկնարկային պատուհանից, որը բացվում է երկու տարին մեկ, և այդ թռիչքը կարող է տևել մինչև ինը ամիս:

«Ինչպե՞ս տիեզերանավում խցկել 100 մարդու, ինչպես շպրոտները տարայում՝ առանց ինն ամիս տեղաշարժվելու հնարավորության։ Այնուհետև նրանք կժամանեն այնտեղ: Երկու տարի կսպասեն հաջորդ մեկնարկային պատուհանի բացմանը, որպեսզի վերադառնան Երկիր», – ասել է Ռոսկոսմոսի ղեկավարը:

«Իրականում սրա ետևում ոչինչ չկա, բացի հաջողակ մարկետոլոգի քայլից», – ասել է նա: