Հետպատերազմյան նոր իրականությունը, որքան էլ ցավագին, որքան էլ ծանր մարդկային և տարածքային կորստով ու նոր մարտահրավերներով լեցուն, այդուհանդերձ ունի կառավարման լրջագույն խնդիր: Ավելին, այդ խնդիրը կա հենց նոր իրողությունները, նոր բնագծերն ու սահմանները, որ խնդիրներն ու մարտահրավերները հաշվի առնելով: Թվում է, որ պատերազմի և դրա ծանր հետևանքի շոկի առաջնային դրսևորումներից հետո, հազարավոր զոհերի հիշատակը սգալով և խնկարկելով հանդերձ, Հայաստանի քաղաքական դաշտը պետք է խորհի և պատասխանատվություն զգա նաև ողջերի համար՝ հանուն նաև մեր անձնազոհ զինվորների ու սպաների հիշատակի, և շոկից դուրս բերելով պետությունը աստիճանաբար վերադարձնի կառավարման շուրջ լուրջ և պատասխանատու բանավեճի և քննարկումների դաշտ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժողովրդավարական հայրենիք կոսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: