Thursday, 30 03 2023
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում

Եվրոպայի այրվող աստղը Հայաստանում

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը կոչ է արել բանակցությամբ ուծել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, ասելով, որ ԵԽ-ն պատրաստ է տրամադրել դեմարկացիայի անհրաժեշտ աջակցություն, այդ թվում մասնագիտական: Նիկոլ Փաշինյանի և Միշելի հանդիպման օրակարգի և բովանդակության լայն տեղեկատվություն առկա չէ, մինչդեռ այստեղ կան կարևոր հարցեր, որոնք կապված են ոչ թե Հայաստանի սահմանային իրադրության, այլ Հայաստանի ներքին կարողությունների և ընդհանրապես հայ-եվրոպական օրակարգի հետ:

Սահմանային դեմարկացիայի, ընդհանրապես լարվածության խնդիրների հարցում Հայաստանը թերևս չունի ԵԽ օժանդակկության կարիք: Այստեղ ակնառու է, որ խնդիրն ունի ռազմա-քաղաքական լայն համատեքստ և դրանում առավել առարկայական է, թե ինչ դիրքորոշումներ և գործուն մասնակցություն ունեն Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու Իրանը: Ինչ խոսք, Եվրոպայի օժանդակությունն այդ իմաստով ավելորդ չէ, սակայն Հայաստանը ներկայումս ունի խորքային նշանակության այլ հարցեր, որոնք էական ազդեցություն ունեն ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի ու հետագա զարգացումների, այդ թվում ընթացիկ ու երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում:

Ահա այդ համատեքստում շատ ավելի կարևոր է, թե Եվրոպայի Խորհուրդը ինչ գործուն աջակցություն կարող է ցուցաբերել Հայաստանին ներքին տնտեսական կարողությունները, հանրային, քաղաքական, քաղաքացիական ռեսուրսները զարգացնելու, դիվերսիֆիկացնելու, ռեֆորմացիայի հարցում: Այլ կերպ ասած, Եվրոպան պատրա՞ստ է Հայաստանին գործուն աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության զարգացման հարցում, հատկապես այն պայմաններում, երբ կանգնած է Բելառուսում տեղի ունեցողի փաստի առաջ, երբ ակնառու է, որ Ռուսաստանը փորձում է բավականին ձգել հետխորհրդային իր ազդեցության գոտիների օղակն ու ձևավորել փակ համակարգեր, այդտեղ տեսնելով իր անվտանգության և դիմադրունակության հնարավորությունները աշխարհաքաղաքական մեծ շարժերում, Արևմուտքի և Չինաստանի դիմակայության համատեքստում, որի արանքում է ըստ էության հայտնվել Ռուսաստանը՝ Թուրքիայից էլ ավելի մեծ կախվածությամբ:

Եվրոպայի Խորհուրդը այդ համատեքստում Հայաստանի համար կարող է օգտակար լինել ներքին դիմադրունակության ռեսուրսների ձևավորմանը կամ աճին աջակցելու տեսանկյունից: Օրինակ, ԵՄ-ն օրերս հայտարարեց, որ սառեցնում է Բելառուսի համար նախատեսված 3 միլիարդ եվրոյի ծրագիրը, մինչ այդ երկրում ժողովրդավարության հաղթանակը: Այստեղ առաջանում է հարց՝ Եվրամիությունը կարո՞ղ է այդ սառեցված ծրագրի գոնե որոշակի մաս տեղափոխել Հայաստանի ուղղությամբ, հայկական ժողովրդավարությանը շոշափելի աջակցության համար, թույլ չտալու, որպեսզի տեղի ունենա քաղաքական նահանջ, ինչի ռիսկերն առկա է այդ թվում նաև ընթացիկ ընտրական գործընթացում:

Ակնառու է, որ Ռուսաստանն այստեղ դրել է նվազագույն խնդիր՝ հասնել ընդդիմադիր դաշտում անգերազանցելի դիրքերի, այդպիսով գործնականում փակելով նաև իշխանական դաշտում ճկունության հնարավորությունը: Ռուսաստանի խաղընկերն այդ հարցում Ռոբերտ Քոչարյանն է: Իսկ ովքե՞ր են այդ հարցում Եվրամիության գործընկերները Հայաստանում: Հանրապետական կուսակցությու՞նը, որ լինելով Եվրոպայի ամենամեծ քաղաքական միավորի՝ ԵԺԿ անդամ, Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցում է ԱԱԾ նախկին պետի հետ «կարմիրաստղյան» դաշինքով, ինչն ավելի շատ խորհրդանշում է թերևս Հայաստանում Եվրոպայի այրվող աստղը: Թե՞ եվրոպական օրակարգում չկա Հայաստանի առումով այդպիսի հարց: Իսկ այդ դեպքում որո՞նք են եվրոպական օրակարգի հարցերը: Թեև, հանուն արդարության պետք է շոշափել նաև մյուս հարցադրումը՝ իսկ ո՞ր ուժերն են Հայաստանում գործուն և առարկայական հարթությունում դիտարկում եվրոպական ուղղությունը, որպես Հայաստանում քաղաքական բազմազանության և դիվերսիֆիկացիայի ռազմավարական խնդիրը լուծելու գործում դիտարկվող հատված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում