Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթին վհատեցրել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությունը, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլման փոքրամասնությունների հետ հանդիպմանը, այն սադրիչ քայլ է որակել:
Թերթը Դենդիասի հայտարարությունը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հունաստանում, որտեղ թուրքերի նկատմամբ խտրականության քաղաքականություն է իրականացվում, ԱԳ ղեկավար Դենդիասն այդ վարքագիծը մեկ քայլ ևս առաջ տանելով, անտեսել է թուրքերին»:
Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ, Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն: