Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Արցախյան պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունն ունեցած հայ և օտարազգի կին գործիչները կպարգևատրվեն ՀՀ-ում

Երևանում հունիսի 5-ին մեկ հարկի տակ կհավաքվեն Հայաստանի տնտեսական զարգացման գործում և արցախյան պատերազմի ժամանակ նախաձեռնողականությամբ առանձնացած կին գործարարները: Առիթը «Բարության և առաջնորդության խորհրդանիշ» ամենամյա մրցանակաբշխությունն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ «Բարության և առաջնորդության խորհրդանիշ» անվանակարգում պարգևատրվելու են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև պատերազմի ժամանակ ակտիվություն, նախաձեռնողականություն ցուցաբերած հայ և այլազգի 7 կին գործիչներ:

«Մեր մրցանակակիրները ժամանել են տարբեր երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և այլն: Նրանք բարերարներ, գործիչներ են, որոնք ցանկություն արտահայտեցին աջակցելու պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին: Մենք ցանկանում ենք ներկայացնել բարու առաքելությունը, ներկայացնել մարդկանց, որոնք օրինակելի են՝ ակնկալելով, որ այն լավ իմաստով վարակիչ կդառնա շատերի համար»,- ասաց Մարիամ Մանուկյանը: Թե ովքեր են մրցանակակիրները, նախաձեռնողները, շատ փակագծեր չեն ցանկանում բացել, սակայն Մարիամ Մանուկյանն առանձնացրեց երկուսին, որոնք արդեն գիտեն մրցանակի մասին: Նրանցից մեկը պոլսահայ Անի Քուրտյանն է, որը մեծ աջակցություն է ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաների դպրոցին և արցախյան պատերազմի ժամանակ իր մեծ ներդրումն է ունեցել տուժած արցախցիներին աջակցելու գործում: Մարիամ Մանուկյանը նկատեց, որ նա բարեգործություններ է արել բազմաթիվ այլ տեղերում, աշխարհի մի շարք երկրներում, որտեղ ապրում են հայեր:

Հաջորդ մրցանակակրին՝ Շվեյցարիայից Թերեզեա Մխիթարյանին ներկայացրեց «Կանանց և երիտասարդների աջակցության և զարգացման կենտրոն»-ի հիմնադիր Հասմիկ Սահակյանը: Թերեզա Մխիթարյանը ակտիվ գործունեություն է ծավալել սահմանամերձ գյուղերում՝ բնակարաններ ձեռք բերելուն, գյուղատնտեսական ծրագրերում աջակցություն ցույց տալուն և այլն:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մրցանակակիրները:

«Անունների ընտրության հետ կապված եղան քննարկումներ, պետք էր հստակեցնել մի քանի հարց. ո՞րն է մեր այսօրվա հերոսը, այդ բարության ու առաջնորդության խորհրդանիշը ո՞րն է, ինչպիսի՞ նկարագիր պետք է նա ունենա: Ասեմ, որ առաջարկները շատ էին, եղան քննարկումներ ու քվեարկությամբ որոշվել են այդ 7 կանանց անունները»,- ասաց Թերեզա Մխիթարյանը:

Մարիամ Մանուկյանն ավելացրեց, որ նման անունները շատ են, և առանձնացվել են նրանք, որոնք իրենց ներդրումն են ունեցել արցախյան պատերազմում տուժած ընտանիքներին աջակցելու գործում: Մրցանակաբաշխության նախաձեռնողները պատրաստվում են մրցանակակիրների պատմությունները, արած գործը ներկայացնել հանրության ավելի լայն շրջանակների՝ ներգրավելով ուսանողների, դպրոցականների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում