Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Շատ անցանկալի քաղաքական երևույթներ ենք տեսնում Հայաստանում. հարթակին է դրվում մեր սրբության սրբոցը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ:

 Արցախում վերջին շրջանում կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Օրերս էլ Արայիկ Հարությունյանը պետնախարար նշանակված Արտակ Բեգլարյանին գովեստի խոսքեր ասաց: Տեսակետ կա, որ այս կադրային փոփոխությունները Արցախի նախագահը միանձնյա է անում: Դուք ինչպես եք գնահատում դրանք և արդյոք այստեղ խնդիր տեսնում եք:

Հարցը Արայիկ Հարությունյանի մեջ չէ: Արայիկ Հարությունյանը Արցախի ընտրված նախագահն է և իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները: Կադրային քաղաքականությունը ևս նախագահի  սահմանադրական իրավունքն է և պարտականությունը: Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանի մասնագիտական և մարդկային որակներին, ապա Արտակ Բեգլարյանը, ճիշտ է, ցավոք սրտի, ունի ֆիզիկական սահմանափակում, բայց նրա մասնագիտական և մարդկային որակների վրա ոչ ոք կասկածելու իրավունք չունի, քանի որ նա իր աշխատանքով ցույց է տալիս և մասնագիտական բարձր գիտելիքները, և մարդկային բարձր որակները թե Մարդու իրավունքների պաշտոնում աշխատելով, թե նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, թե հասարակ մարդկանց հետ իր շփումներով: Հիմա պետք է նրան իր նոր աշխատանքում ցանկանալ բեղմնավոր աշխատանք:

Ընդհանուր առմամբ այս  կադրային փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: Օրերս էլ տեսանք, որ Վերահսկիչ պալատի նախագահի փոփոխություն տեղի ունեցավ: Ինչո՞վ են պայմանավորված դեռ նոր-նոր ձևավորված կառավարության մեջ իրար հաջորդող հրաժարականներն ու փոփոխությունները:

Մենք գործ ունենք հետպատերազմյան իրավիճակի հետ, որի մասին շատ ենք խոսել: Այս կամ այն պաշտոնյան նույնիսկ խաղաղ ժամանակ իրականացնելով իր գործառույթները, երբեմն պատերազմից հետո նպատակահարմար չի համարում իր գործունեությունը տվյալ ոլորտում: Այստեղ կա և մարդկային մոտեցում, և  այլ մոտեցումներ: Ինչ վերաբերում է Հաշվեքննիչ պալատի ղեկավարին, այնտեղ եղել են նաև դատական պրոցեսներ, մինչ այդ մարդը ներկայացրել էր հրաժարականի դիմում: Դա իր իրավունքն է: Թե այդ մարդկանց մասնագիտական գիտելիքներն ինչպե՞ս է օգտագործվելու և որ ոլորտում, ժամանակը ցույց կտա: Մի մասն արդեն նշանակվել են համապատասխան պաշտոններում, մի մասը՝ դեռևս ոչ: Ճիշտ է, կադրային քաղաքականության մեջ ցանկալի չէ, որ մի ոլորտում մի քանի ամիս աշխատած մարդը գա, ցանկալի է, որ նույն մարդը իր աշխատանքը շարունակի ի նպաստ երկրի, բայց երբեմն անհրաժեշտություն է լինում խուսանավել, ավելի ճկուն կադրային քաղաքականություն վարել: Ես որպես ԱԺ պատգամավոր և հանձնաժողովի նախագահ և Արցախի քաղաքացի ինչ-որ տեղ դա նորմալ եմ ընդունում:

Դուք նորմա՞լ եք համարում, որ Արցախի խորհրդարանի տարբեր պատգամավորներ, խմբակցություններ Հայաստանում աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության քաղաքական հայտ են ներկայացնում:

Արցախի Հանրապետությունը հայաստանյան ընտրություններին չի մասնակցում, բնականաբար: Իսկ մարդկային տեսակետից, Արցախի ԱԺ պատգամավորը ևս մարդ է, որ մտահոգ է իր ազգի, իր պետության մասին, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ՝ ունենալով նաև իր տեսլականները, հաշվի առնելով այս կամ անձի գիտելիքներն ու անցած ուղին: Իսկ պետական լծակներ օգտագործելը, ըստ ինձ ճիշտ չէ, քանի որ Արցախը հայաստանյան ընտրություններին չի մասնակցում: Բայց ուշի-ուշով հետևում ենք և ունենք մեր անհատական և կուսակցական մոտեցումները, որի մասին բազմիցս հայտնել ենք և պատրաստ ենք էլի անդրադառնալ:

Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատերը նշում են, որ դրանով Արցախի ճանաչման գործընթացը ընդհանրապես փակուղի կմտնի:

Կա այդպիսի մտավախություն: Հայաստանի հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատանքը կատարելը, որ մեր զինվորը հստակ իմանա, որ սա իր տարածքն է ու պետք է սահման լինի հստակ, կարևոր է: Էս վերջին իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ որոշ տարածքներում դեռևս հստակ սահմանագծում չկա, բայց բոլոր դիվանագիտական և այլ փաստաթղթերում պիտի Արցախի կարգավիճակի հարցը դուրս չմղվի: Այս ընթացքում ցանկալի կլիներ, և անհրաժեշտ կլիներ, որ այս պահի դրությամբ հստակեցվեին որոշ սահմանազատման աշխատանքներ Արցախի Հանրապետության տարածքում, քանի որ հստակ հրամանատարը, զինվորը պետք է իմանա, որ սա իր տարածքն է և այդ տարածքում թշնամին իրականացնում է հարձակողական, թշնամական գործողություններ: Դրա համար այս հարցը շատ նուրբ հարց է: Ես ամեն դեպքում և ցանկություն և դիրքորոշում ունեմ հայաստանյան ներքաղաքական կյանքի կայունացման առումով, որից հետո արդեն այս հարցերի լուծումն ավելի հստակ կկատարվի: ներկայումս այս կամ այն գործողությունը կատարելով ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ու երբեմն նաև այնպիսի հարցեր են դրվում քաղաքական հարթակում, որ մեր սրբության սրբոցն է, մեր բանակն է, մեր զոհված նահատակված հերոսներն են, անհայտ կորածներն են: Ամեն ինչում այսօր տեսնում ենք շահարկում: Այսօր շատ անցանկալի քաղաքական երևույթներ ենք տեսնում: Ես հույս ունեմ, որ ընտրություններից հետո բոլոր ուժերը կգան կոնսենսուսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում