Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Վթարների, զոհերի թիվն աճում է. 6 ամիս, 1 տարի երթևեկության որակի բարձրացման մասով որևէ ակնկալիք չպետք է ունենալ

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։

Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխութունը երկու տարի առաջ է ընդունվել, բայց կառավարության կողմից երկու անգամ հետաձգվել է։ Հիմա մնացել է 1 ամիս կարգավորումը ուժի մեջ մտնելու համար, բայց, մեր զրուցակցի համոզմամբ՝ նորից է այն հետաձգվելու.«Ներկայումս երկրում տիրող վիճակի պայմաններում դժվար թե այդ կարգավորումը ինչ-որ բան փոխի։ Նախկինում խնդիրները այլ Էին, առաջնահերթությունները այլ էին, իսկ հիմա այլ։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ նոր կարգի կիրառումը նորից կհետաձգվի։ Բայց վարորդները չպետք է նյարդայնանան նոր կարգավորումներից։ Նրանք պարզապես պետք է առանց խախտումների մեքենա վարեն։ Հիմա շատ վատ վիճակ է ստեղծվել։ Եթե նախկին վիճակագրության համաձայն օրական 1 զոհ էիք ունենում, ապա հիմա օրական 2-3 զոհ է գրանցվում հանրապետությունում, որը շատ է։ Մենք այն երկիրը չենք, որ կարող ենք մեզ նման ճոխություն թույլ տալ»,-ասաց Ղահրամանյանը։

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված  ավտոպատահարների, զոհերի թվի աճը, Ղահրամանյանը պատասխանեց, որ ելնելով նրանից, որ առանձնապես փոփոխություններ չեն կատարվել և ավտոմեքենաների թիվն առանձնապես չի աճել, ապա հիմնական պատճառը երկրում ստեղծված իրավիճակն է։ «Հետպատերազմյան հոգեբանական ծանր վիճակում են գտնվում մարդիկ,  մտքերով լարված են, դյուրագրգիռ են, անհամբեր են, անհանդուրժող են և դրա պատճառով ունենք բազմաթիվ դեպքեր։ Դեպքեր են եղել, երբ պատերազմից հետ վերադառնալուց կամ մեկնելուց վթարներ են եղել և բարձր արագությունը ոչ մեկին չի խնայել։ Որքան էլ պատճառներ են բերվում, թե շտապում էին, արագությունը պատճառաբանված է, բայց դրանք արդարացումներ են, բարձր արագությունը ոչ մի պատճառ չի հասկանում, չի խնայում ոչ մեկին։ Եվ այս վիճակը հիմա խտացել է ու պայթել։ Դրա համար ամեն օր մահվան ելքով վթարներ են»,-ասաց Ղահրամանյանը՝ հավելելով, որ առաջիկայում վիճակը չի մեղմվի, քանի որ ընտրություններ են, առկա լարվածությունը կպահպանվի ու կունենա իր հետևանքները։

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով ոստիկանությունն էլ չի կարողանում իր գործառույթները իրականացնել։ Նրանք հիմնականում զբաղված են ցույցեր ցրելով, ուղեկցելով։ Իսկ դրանից զատ արդեն հուլիս ամսից ճանապարհային ոստիկանություն այլև չի լինելու, ծառայություն է իրականացնելու պարեկային  ծառայությունը։ Դրա համար հիմա արդեն ճանապարհային ոստիկաններ կան, որ դուրս են գալիս  աշխատանքից, թափուր տեղեր են, իսկ հուլիս ամսից մտնող պարեկային  ծառայողները նախկինում ճանապարհային ոստիկաններ չեն եղել և լիարժեք վերահսկողություն սահմանելու համար բավական ժամանակ կպահանջվի.«Գործընթացը դեռևս փորձաշրջանում է, դրա համար ամենաքիչը 6, իսկ գուցե նաև 1-2 տարի պահանջվի։ Մոտ այդքան ժամանակ է պետք վերահսկողության հասնելու համար, որը ամենադժվարն է, քանի որ պարեկային  շատ ծառայողներ քաղաքացիական կյանքից են մտնում համակարգ և նրանց փորձաշրջան է անհրաժեշտ , որպեսզի իրեն գործողությունները ծառայության հետ համահունչ իրականացնեն։ Իմ դիտարկումները այնպիսին են, որ 6 ամիս 1 տարի ժամանակահատվածում երթևեկության որակի բարձրացման մասով որևէ ակնկալիք չպետք է ունենալ»,-եզրափակեց Սերգեյ Ղահրամանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում