Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Խորհելու ժամը, կամ Հայաստանին կպարտադրվի երկարաժամկետ նահանջ

Եթե Հայաստանը չխորհի այլ բովանդակության մասին և չանի նոր իրողությանը համարժեք քայլեր, ապա դա լինելու է երկարաժամկետ հեռանկարում խորքային և լայն նահանջի նախաբան, որ կպարտադրվի Հայաստանին: Նոր իրավիճակի հիմնարար առանձնահատկությունն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով փլուզվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային ամբողջ համակարգը: Այդ հանգամանքի չափումը ռազմա-տեխնիկական կարողությունները կամ պաշտպանական կառուցվածքը, բնագծային ինժեներական համալիրը չէ, որպեսզի հերքվի ամբողջական փլուզման հանգամանքը:

Ինչո՞ւ է Հայաստանը դիտարկում ՄԱԿ ԱԽ տարբերակը, ոչ թե ՀԱՊԿ և հայ-ռուսական տարբերակին այսպես ասած զուգահեռ, այլ դրա փոխարեն՝ եթե այն չաշխատի, ապա կդիմենք ՄԱԿ: Իսկ գուցե ՄԱԿ դիմելը ստիպի աշխատել ՀԱՊԿ և հայ-ռուսական փոխօգնության մեխանիզմներին: Թե՞ Հայաստանին այդ հարցում կաշկանդում է Ռուսաստանի դժգոհությունը, որը ՄԱԿ ԱԽ-ում քննարկման համատեքստում արդեն ստիպված է լինելու խնդիր ունենալ կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի հետ՝ դեմ գնալով կամ մեկին, կամ մյուսին: Այլ կերպ ասած, ՄԱԿ ԱԽ ձևաչափը Ռուսաստանին ստիպելու է կամ լինել Հայաստանի դաշնակից, կամ հայտարարել, որ Հայաստանի դաշնակիցը չէ: Իսկ դա արդեն նոր քաղաքական իրավիճակ է, որից Մոսկվան փորձում է խուսափել և գուցե գործադրում իր ազդեցությունը Երևանին այդ քայլից հեռու պահելու համար: Այդ իմաստով, շատ կարևոր է, որպեսզի ՄԱԿ ԱԽ ձևաչափի հարցում Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվի կոնսենսուս հիմնական խաղացողների միջև, հիմնական դերակատարների միջև, լինեն նրանք նախկին, ներկա, թե այլ ուժեր:

Հենց այդ իմաստով կարևոր է, որպեսզի ՄԱԿ ԱԽ դիմելը դիտարկվի և կառուցվի ոչ թե ՀԱՊԿ և հայ-ռուսական մեխանիզմի փոխարեն, այլ ի լրումն դրա, հենց այդ մեխանիզմին օգտակար լինելու ձևակերպումով: Դա ոչ միայն պետք է Ռուսաստանում հակադիր տրամադրություն չխթանելու և առիթ չտալու համար, այլ նաև նույն ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի ճկունության դաշտ ապահովելու, որովհետև պատրանք է, թե ՄԱԿ ԱԽ-ում ամեն ինչ ընթանալու է Հայաստանի սցենարով:

Անվտանգային համակարգը ռազմա-քաղաքական այն համալիրն է, որի շրջանակներում են նաև անվտանգային երաշխիքների արտաքին բաղադրիչները, ինչպես օրինակ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը, ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն՝ որոշակիորեն, որպես դաշնակցային հավելյալ շրջանակ և տնտեսա-քաղաքական շահերի գոտի: Փլուզվել է այդ ամենը, 44-օրյա պատերազմը քանդել է, ի չիք է դարձրել այդ ամբողջ համակարգը, հատկապես հաշվի առնելով և այն, որ ինքնին այդ համակարգը փլուզված կամ բուտաֆորիկ է եղել մինչ այդ էլ, այլախպես պատերազմը տեղի չէր ունենա նվազագույնը այդ մասշտաբով: Պարզապես, եթե պատերազմից առաջ կար թեկուզ բուտաֆորիկ գոյության վրա եղած որոշակի ընկալումների համակարգ, թեկուզ փոքր ազդեցության աստիճանով, ապա այժմ չկա նաև այդ համակարգը: Դա չի նշանակում, որ չկա ՌԴ դեր, չկա ՀԱՊԿ դեր կամ մեխանիզմ ընդհանրապես, չկա ԵՏՄ տնտեսա-քաղաքական շահ և այլն: Այդ ամենը կան, բայց գործում են միմյանցից առանձին և գլխավորը՝ Հայաստանից առանձին և անկախ: Այդ ամենը հավաքելու փորձը բացարձակ անիմաստ է: Այդ ամենից միանգամից հրաժարվելը ևս: Իմաստավորված է թերևս այդ ամենը անվտանգային ավելի լայն, ավելի ընդգրկուն կոնցեպտի մեջ տեղավորելու խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանի անվտանգային համակարգի ոչ թե վերականգնման, այլ նոր համակարգի կառուցման ռազմավարության շրջանակում: Իսկ այդ շրջանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան Ռուսաստան, ՀԱՊԿ ու ԵՏՄ:  Այդ պատճառով է նաև էական, որ Հայաստանը առնվազն Գեղարքունիքի միջադեպից հետո, առնվազն քաղաքական շարժի մակարդակում թեքվի դեպի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ոչ կտրուկ, սակայն նկատելի շարժումով, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպման մասին պայմանավորվածության ֆոնին, որի ժամկետն ու վայրը նշել են Վաշինգտոնն ու Մոսկվան՝ հունիսի 16, Ժնև:

Իրական քաղաքականության ռեժիմում թերևս պահաջվում է, որպեսզի Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության մասնակից եթե ոչ բոլոր, ապա առնվազն բոլոր նկատելի և առանցքային ուժերը, անկախ քաղաքական բովանդակությունից, հայտարարեն ՄԱԿ ԱԽ մեխանիզմը գործարկելու անհրաժեշտության մասին: Այդպիսով, ի դեպ, նրանք նաև ցույց կտան, թե որքան են առաջնորդվում Հայաստանի շահի ու անվտանգության, և որքան՝ այդ հասկացության վրա ընդամենը քաղաքական «մակաբուծության» նկատառումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում