Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում ։
«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներով , ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարումով։ Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- ասվում է գրառման մեջ:
https://twitter.com/USEmbassyBaku/status/1398150142998499328?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1398150142998499328%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F921821.html