Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Հեղափոխությունից ծնված նոր ուժերը հնարավորություն ունեն դուրս գալու դավաճան-փրկիչ խոսույթից և քաղաքական թռիչք ապահովել

Արդեն հայտնի է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 23 կուսակցություն: Այս պայմաններում որքանով է հնարավոր, որ կլինի իրական մրցակցային ընտրություններ և արդյոք մեծ թվով ուժերի մասնակցությունը չի հանգեցնելու ձայների փոշիացման: Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

«Սա Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաշատ ուժերի առաջադրումով ընտրություններն են, և այս իմաստով սա աննախադեպ է: Հետևապես, այս ընտրությունները նաև աննախադեպ են լինելու ձայների փոշիացման հավանականության առումով, որովհետև ներկայացված քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը մինչև մեկ տոկոս դժվար հավաքեր: Եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, 10-15 տոկոսից ավելի ձայներ, կամ գուցե ավելի, կարող է փոշիանալ ընտրություններին՝ հաշվի առնելով  այն մտահոգությունը, որ քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու տրամադրություններն էլ այդքան բարձր չեն: Այս պահի դրությամբ կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենալու ընտրության արդյունքների, ինչպես նաև նոր խորհրդարանի լեգիտիմության վրա»,-ասաց քաղաքագետը:

Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն հանրության մասնակցությունը խթանելու ուղղությամբ. «Միայն այդ դեպքում է հնարավոր, որ այդ քվեների քանակի մեջ դուրս կգա այն քաղաքական ներկապնակը, որը կանցնի խորհրդարան»:

Անդրադառնալով տեսակետին, որ մարդիկ ոչ թե խորանալու են ցուցակների մեջ, այլ նայելու են ցուցակի առաջին դեմքերին և հիմնական պայքարը լինելու է հենց առաջին դեմքերի միջև, Էմիլ Օրդուխանյանն ասաց. «Քանի որ մեզ մոտ սովորաբար այդպես է եղել, այս անգամ ևս բացառություն չի լինելու, որովհետև սրանք արտահերթ ընտրություններ են և ժամանակը նույնիսկ բավարար չեղավ, որպեսզի նախորդ արտահերթ ընտրություններից հետո քաղաքացիների մոտ ձևավորվեր այդ քաղաքական վարքագիծը՝ ընտրություն կատարել ծրագրերի, գաղափարների, արժեքների, այլ ոչ թե անձանց միջև: Այնպես որ այս պարագայում նույնպես կունենանք այդպիսի ընտրություններ: Այն ֆիգուրները, որոնք ավելի շատ հայտնի են հանրության շրջանում, նրանց հնարավորություններն ավելի մեծ են լինելու ԱԺ անցնելու»:

Քաղաքագետը նկատեց, որ միտումը տանում են նախկին-ներկա ընտրապայքարի տրամաբանությամբ. «Բայց կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր նրբերանգ կհաղորդեն ընտրապայքարին հեղափոխության արդյունքում ծնված ուժերը: Այսինքն իրենք ունեն հնարավորություն դուրս գալու հին-նոր, դավաճան-փրկիչ այդ խոսույթից և քաղաքական թռիչք ապահովել: Որքանով կտարբերվեն նախկին-ներկայի տրամաբանութունից, չեն ձուլվի այդ իրականությանը, այնքանով էլ իրենց հնարավորությունները կլինեն ավելի մեծ, որովհետև ժողովուրդը, ըստ էության, այդ խոսույթից հոգնել է, հոգեմաշ է եղել: Իրենք էլ ուզում են տեսնել իրական այլընտրանք և այստեղ այդ նոր ուժերի շանսերն ավելանում են»,-ասաց նա:

Հարցին, թե Սյունիքի վերջին դեպքերը որքանով կարող են ընտրական պրոցեսները ստվերել, Օրդուխանյանը պատասխանեց. «Ոչ միայն Սյունիքի դեպքերը, այլև գեղարքունիքի հատվածում այսօրվա իրավիճակը: Ցավոք սրտի, եթե չլինեն գործուն, դիվանագիտական քայլեր, ես նկատի ունեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը, ապա չկա որևէ երաշխիք, որ այդ  լարվածությունը գնալով չի ավելանալու Ադրբեջանի կողմից, գուցե նաև ուրիշների հրահրումով, որպեսզի նրանք ազդեն ՀՀ-ում կայանալիք ընտրությունների թե որակի, թե արդյունքների վրա: Ես ուղղակի համոզված եմ, որ այս ընտրությունները ոչ միայն Հայաստանում իշխանության հարցն են որոշելու, այլ ինչն ավելի կարևոր է, ինքնիշխանության հարցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում