Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դավութօղլուի հեռախոսային դիվանագիտությունը

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ը բավական հագեցած էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի համար։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Դավութօղլուն չափազանց կարևոր հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ, որը տևել է մոտ 6.5 կես ժամ։

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ այդ հանդիպումից հետո Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի, Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիո դե Ագուիար Պատրիոտայի և Հորդանանի արտգործնախարար Նասըր Ջուդեի հետ։

Դիվանագիտական աղբյուրներն ավելորդ են համարում պատճառաբանել, թե ինչու է Ասադի հետ հանդիպումից հետո Դավութօղլուի հետ հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Մինչդեռ մյուս երկրների պարագայում դա պատճառաբանվում է նրանով, որ Գերմանիան ԵՄ-ի անդամ է, Բրազիլիան՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, իսկ Հորդանանն էլ Սիրիայի հարևան երկիրն է։

Նշվում է, որ այսօր էլ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունենալու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հագի և Արաբական միության գլխավոր քարտուղար Նեբիլ Էլ Արաբի հետ։

Հիշեցնենք, որ աշխարհի դիվանագիտական շրջանակներում Դավութօղլուն հայտնի է որպես «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ»։ Նախորդ տարվա աշնանը Դավութօղլուն հարցազրույց էր տվել իրեն աշխարհի 100 մտածողների թվում ընդգրկած ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականին, որի լրագրող Բլեյք Հունշելին այդ հարցազրույցի մասին հոդվածը վերնագրել էր «Պարոն Զրո խնդիրը»:

Հարցազրույցի ժամանակ Դավութօղլուն նշել էր. «Երբ 2003 թվականին ես` որպես վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդատու, առաջ քաշեցի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, շատերը դա տիպիկ ուտոպիա էին համարում: Սակայն վերջին 8 տարիները հօդս ցնդեցրին այդ մտքերը: Այսօր դա իրականություն է: Ոչ ոք ճգնաժամ չի ակնկալում Թուրքիայի և նրա հարևան երկրներից մեկնումեկի միջև: Խաղաղության հասնելու համար պետք է ստեղծագործ լինել»:

Դավութօղլուն նաև նշել էր, որ իրեն դուր է գալիս Ուինսթոն Չերչիլի հետևյալ արտահայտությունը. «Դա վերջը չէ, սկիզբն էլ չէ: Դա սկզբի վերջն է», սակայն նրա քաղաքական հայացքների վրա մեծապես ազդել է Մահաթմա Գանդին, որը իր քաղաքական նպատակներին հասնելու համար կիրառել է ոչ ավանդական մեթոդներ:

Պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, Դավութօղլուն «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարն առաջ քաշելիս ամենաշատը ներշնչվել է Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախության շարժման գաղափարակիր ու ղեկավար հանդիսացած Մահաթմա Գանդիի արտահայտած հետևյալ թևավոր խոսքից.

«Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա պայքարում են քո դեմ, իսկ վերջում դու հաղթում ես նրանց»:

Չպետք է մոռանալ նաև Գանդիի այն խրատը, ըստ որի` եթե դու ցանկանում ես, որ ապագայում փոփոխություն լինի, ապա այժմ դու ինքդ պետք է դառնաս այդ փոփոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում