Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Սահմանագծման փաստաթուղթը չի բխում Իրանի շահերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

-Իրանը Սյունիքի հարցում բավականին ակտիվ հայտարարություններով հանդես եկավ: Դեմարկացիայի վերաբերյալ հնարավոր ստորգրվելիք փաստաթղթի մասին ի՞նչ կարծիքի եք:

-Հաշվի առնելով որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում և Հայաստանում հակաիրանական տրամադրությունների հրահրումը՝ կարող է ունենալ մեկ ընդհանուր նպատակ՝ ազդել Իրանի դիրքորոշման վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» և հարևանների հետ  պաշտոնական սահմանների վերաբերյալ  Իրանի կտրուկ և հակաօկուպանտ դիրքորոշման վրա: Այս դիրքորոշումը վերջին օրերին բազմիցս ընդգծվել է Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները կապված Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի ստորագրման որոշման հետ, անկասկած արվել է Ռուսաստանի ծանր ճնշումների ֆոնին և դա չի բխում նախ Հայաստանի և հետո տարածաշրջանի մյուս դերակատար ուժ Իրանի իսլամական Հանրապետության շահերից: Թերևս Հայաստանում գործող իշխանությունները և հանրային կարծիքը ինչ-որ նկատառումներով և Ռուսաստանի հանդեպ ունեցած վերապահումների արդյունքում խուսափում են խոսել Մոսկվայի կողմից Երևանի վրա գործադրվող քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ճնշման մասին, բայց Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ արտասահմանում Հայաստանի հարցերը հետևող քաղաքական փորձագիտական շրջանակների, դիվանագետների և լրագրողների համար ակնհայտ է, որ Մոսկվան մեծ ճնշում է գործադրում Երևանի թուլացած և օրավուր թուլացող իշխանությունների վրա և նախքան խորհրդարանական ընտրություններն իրականացնել արցախյան պատերազմին հաջորդող նոյեմբերի 9-ի  չարաբաստիկ և Ռուսաստանի միջնորդությամբ միակողմանի կազմավորված այսպես կոչված հրադադարի կամ խաղաղության համաձայնությունը, որի 9-րդ կետը ամենից շատ է հետաքրքրում Ռուսաստանին և նրա առայժմ  դե ֆակտո դաշնակից համարվող Ադրբեջանին:

-Ռուսաստանը միանձնյա քայլե՞ր է իրականացնում։

-Ռուսաստանի տարածաշրջանային միակողմանի քայլերը, Հայաստանի տնտեսությունը, ճանապարհների վերահսկման և քաղաքական գործընթացները իր ձեռքը վերցնելու և ղեկավարելու փորձերը, անկասկած չեն բխում Իրանի շահերից, որը երկարատև ազդեցություն և դերակատարություն ունի կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և տնտեսա-առևտրական բոլոր գործընթացներում: Հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանային սահմանազատման և սահմանագծման ցանկացած փաստաթղթի ստորագրում, առանց նկատի առնելու Իրանի շահերը, չի կարող երկարատև խաղաղություն և կայունության ապահովել տարածաշրջանի  դերակատար ոչ մի երկրի համար և պետք է խուսափել շուտափույթ որոշումներից և տեղի տալ Ռուսաստանի ճնշումներին ու անհիմն ցանկություններից, որին սակայն, ըստ էության, ենթարկվում են Հայաստանի իշխանությունները: Դա փաստ է, որը չի կարող անտեսվել  տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորումներում և Հայաստանը պետք է  փորձի ավելի հեռատեսորեն և իր ու բարեկամ հարևանների շահերը նկատի առնելով՝ խոհեմ քայլեր ձեռնարկել իր տարածքային ամբողջականության պահպանման և տնտեսական ու քաղաքական  անկախության ապահովման և  տարածաշրջանային ու  միջազգային նոր դաշնակիցների որոնման, երկկողմ ու բազմակողմ շահերը ապահովող միջազգային նորմերին համապատասխան անվտանգային, տնտեսական և քաղաքական ու ռազմական պայմանագրեր կնքելու գործում: Այդ բոլորի համատեքստում անկասկած և աներկբայորեն մեծ դերակատարություն պետք է տալ հարևան և բարեկամ Իրանին:

-Օրերս  էլ Հայաստանի ՊՆ-ն գրում է, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չկա, թեև մամուլը գրել էր 160 զինվորների՝ Իրանում գտնվելու մասին: Ի՞նչ նպատակով են տարածվում:

-Միանգամից պետք է ասել, որ վերջին օրերին  ինչ-որ հայտնի և անհայտ շրջանակների կողմից հատուկ հետին նպատակներով հայկական մամուլում շրջանառվող այս կեղծ ու անհիմն լուրը չի համապատասխանում իրականությանը, և ակնհայտ է, որ դա հայտնվելը Հայաստանի ներքին քաղաքական կյանքը ապակայունացնող որոշ շրջանակների հետ կապված լրատվամիջոցներում սնվում են   հայկական պետականության դեմ ուղղված օտարերկրյա ապատեղեկատվական ու հետախուզական աղբյուրներից, որը նշանակում է սեպ խրել Իրան-Հայաստան օրըստօրե ջերմացող  հարաբերություններում:

160  հայ զինվորների՝ Իրանում գտնվելու մասին լուրը հրապարակվեց նաև արցախյան 40-օրյա պատերազմի ընթացքում, որը հենց այն օրերին ոչ միայն հերքվեց իրանական բարձրաստիճան իշխանությոնների կողմից, այլև կատարված մանրակրկիտ հետաքննության և տեղական մարմինների հետպնդումների արդյունքում ապացուցվեց նման կեղծ տեղեկատվության խորքում թաքնված հետին նպատակները:

Արդարև, Իրանը կատարել է իր միջնորդական և խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային հանձնառությունը, և կարող եմ ասել դեռ ավելին քան նրանից սպասվում էր: Իրանի վերցրած դրական քայլերը չեն արժանացել համապատասխան գնահատականի  տարածաշրջանի որոշ դերակատար ուժերի կողմից, որոնք նպատակ ունեն Իրանի դերը և կարևորությունը թուլացնել տարածաշրջանում և նման կեղծ լուրեր տարածելով՝ խանգարել Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների և առևտրա-տնտեսական համագործակցությունների ընդլայնմանը:

Անկասկած հայ զինծառայողների Իրանում գտնվելու մասին  տարածված կեղծ լուրը, ի տարբերություն նախորդ հակաիրանական լուրերի, Ադրբեջանի, Ռուսաստանի և նրանց հայաստանյան հինգերորդ շարասյան կողմից միտումնավոր ձևով թիրախավորում է Հայաստանի հասարակական կարծիքը՝ նպատակ ունենալով վնասել Իրան-Հայաստան հարաբերություններին՝ շահարկելով արցախյան վերջին պատերազմում ռազմագերիների և անհետ կորածների զգայուն հարցը, արդարացնելու Ռուսաստանի ոչ բավարար այսպես կոչված միջնորդական առաքելության դերը գերիների փոխանակման գործում, որն անկասկած չի կարողացել գնահատվել ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ միջազգային կառույցներում՝ կապված Ռուսաստանի միակողմանի և ադրբեջանամետ դիրքորոշմանը վերջին զարգացումների ֆոնին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում