«ՀԱԿ – իշխանություն երկխոսությունը չի հետաքրքրում ժողովրդին։ Մեծամասնությունը ասում են՝ նրանք իրար մեջ «ռազբորկա» են անում։ Դա մեզ չի վերաբերում»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հայտնելով իր տպավորությունը դրա հանդեպ հասարակության վերաբերմունքից։
Ըստ Ադիբեկյանի՝ քաղաքական ուժերի վարկանիշի վրա երկխոսությունը դեռ որևէ ազդեցություն չի ունեցել, և այս զարգացումները վարկանիշների փոփոխության կբերեն մի քանի ամսից։
«ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը դուրս են մնացել երկխոսությունից, և հարվածն իր վրա է ընդունել միայն ՀՀԿ-ն։ Պետք է բոլորը մասնակցեն երկխոսությանը»,- ասում է Ադիբեկյանը։
Ահարոն Ադիբեկյանի վերլուծության համաձայն՝ կոալիցիան չի ընդունի ՀԱԿ-ի պահանջը և չի գնա արտահերթ ընտրությունների։
«Ես 1987 թվից ուսումնասիրում եմ հայ ժողովրդի սոցիալ-հոգեբանական մտածողությունը։ Եթե մրգի երկիր լինելով՝ մեզ մոտ ծիրանը երկու անգամ թանկ է վաճառվում, քան Մոսկվայում, դա նշանակում է, որ մենք ամենահանդուրժող ազգն ենք։ Ուստի սխալ է, թե ժողովուրդը այլևս չի դիմանում»,- ասում է Ադիբեկյանը։










































