«Ազատ Հայրենիք» դաշինքը գլխավորելու է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշեց, որ դաշինքի կազմում են «Հայ կառուցողական և պահպանողական» կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարների» դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։









































