«Մենք որոշում ենք կայացրել տեղափոխվել Հանրապետության հրապարակ, կփակվի Ռուսթավելիի պողոտան և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել», – այս մասին երեկ Վրաստանի Ազատության հրապարակում հայտարարել է «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչ Վառլամ Գոլեթիանին, փոխանցում է 1tv.ge-ն։
«Մայիսի 26-ին, մենք համոզված ենք, եթե մինչ այդ մեր պահանջները չբավարարվեն, ամբողջ մայրաքաղաքը կկանգնի մեր կողքին և միասին կպաշտպանենք բոլորիս իրավունքները, յուրաքանչյուր անհատի իրավունքները»,-ասել է նա: