Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Հայկական հաղթաթուղթը հայ-ադրբեջանական «քարտեզային պատերազմում»

Օրերս հրապարակված կամ այսպես ասած գաղտնազերծված հայտնի փաստաթուղթը քննադատող, դրա դեմ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ անող քաղաքական ուժերից որևէ մեկը կարծես թե չի հայտարարել, որ խորհրդարանի ընտրությանը հաղթելու կամ ընտրության արդյունքում խորհրդարանում հայտնվելու և որևէ կոալիցիոն մեծամասնության կազմում լինելու դեպքում չեղյալ է հայտարարելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթը: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործընթացի ձևաչափի վերաբերյալ փաստաթղթի մասին է, որ պետք է ստորագրվի, կամ պետք է ստորագրվեր Ռուսաստանի հովանու ներքո, սկսելով սահմանազատման և սահմանագծման քննարկումներ ու բանակցության գործընթաց:

Ինչո՞ւ  փաստաթղթի դեմ բողոքող, Նիկոլ Փաշինյանին դրա ստորագրման մտադրության համար կոշտ քննադատության ենթարկող ուժերը հստակ չեն հայտարարում, որ խորհրդարանի ընտրության արդյունքում մեծամասնություն կազմելու կամ Հայաստանի կառավարության կազմում լինելու դեպքում չեն ճանաչելու ստորագրությունն ու հայտարարելու են այն ապօրինի, կամ Հայաստանի շահին հակասող: Սա տարօրինակ է, հաշվի առնելով և այն, որ քննադատության մեջ նշվում է նաև, թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում անթույլատրելի է ստորագրել այդպիսի փաստաթուղթ: Ընդ որում, գուցե և այդ դիրքորոշումը միանգամայն իրավացի է, բայց դրանով հանդերձ առավել քան ուշադրության արժանի է դառնում այն, որ ոչ մի ուժ չի հայտարարում ընտրությանը հաղթելուց հետո այդպիսի ստորագրությունը անվավեր ճանաչելու քաղաքական պատասխանատվության մասին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ քննադատությունը զուտ ներքաղաքական շրջանառության հարց է, իսկ իրականում այդ ուժերը չունեն որևէ համարձակություն և կամք, կամ առավել ևս չունեն որևէ ցանկություն ընդդիմանալ ռուսական պլաններին: Իսկ, որ փաստաթուղթը ռուսական պլան է, այստեղ թերևս չկա որևէ կասկած:

Փաստաթուղթը նոյեմբերի 9-ից հետո համակեցության ռեժիմի ռուսական պլանների շարքում է, որով Մոսկվան փորձում է վերականգնել իր ազդեցությունը Կովկասում, կառավարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև շաղկապված հնարավորինս շատ զուգահեռներ, հնարավորինս շատ թելերով միմյանց կապել Հայաստանն ու Ադրբեջանը, այդպիսով ձգտելով Բաքվի հանդեպ ազդեցության գործում հասնել Թուրքիայի հետ մրցունակության հնարավորինս մոտ աստիճանի: Հայաստանում կա կոշտ քննադատություն նոր փաստաթղթի հնարավոր ստորագրության նկատմամբ, բայց չկա այդ ստորագրությունը կասկածի տակ դնելու քաղաքական համարձակություն և կամք: Այդ հանգամանքը խնդրահարույց է նրանով, որ իրադրության որոշակի զարգացման պարագայում կարող է կասկածի տակ հայտնվել Հայաստանում ընտրական գործընթացի ամբողջությունը: Իսկ Հայաստանում կասկածի տակ դնել գործընթացը, կնշանակի խորացնել ներքաղաքական ճգնաժամն ու հետպատերազմյան քաոսը: Իհարկե ընտրական գործընթացի ամբողջությունը դեռևս չի նշանակելու քաոսի կամ անկայունության մեկ հպումով վերացում: Բայց, այդ գործընթացը թույլ կտա արձանագրել Հայաստանի հանրային տրամադրությունների շատ, թե քիչ հստակ և լեգիտիմ որոշակի քարտեզ, ինչը Հայաստանի համար հույժ կարևոր գործոն է այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանի առնչությամբ ոչ միայն սպասվող, այլև ընթացող այսպես ասած «քարտեզային պատերազմում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում