Thursday, 08 06 2023
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը
16:30
Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել
Ծեծկռտուքի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել

Լավրովը խոստացել է Բելառուսին չլքել դժվարության պահին

Ռուսաստանը Բելառուսին դժվարության պահին չի լքի։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են եղբայրական և հաճախ ընտանեկան կապերի, ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա:

«Ռուսաստանը, իհարկե, Բելառուսին դժվարության պահին չի լքի: Մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին»,- հավաստիացրել է նախարարը:

Լավրովը նշել է, որ Բելառուսում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է, և «էմիգրանտ ընդդիմությանը, չնայած արտաքին աննախադեպ աջակցությանը, չի հաջողվի սասանել իրավիճակը»։ Ըստ Լավրովի՝ քաղաքացիների մեծ մասը հոգնել է «փողոցային անկարգություններից» և գիտակցել «դրանց անարդյունավետությունը»:

«Չնայած դրան, արևմտյան երկրները մեծացնում են ճնշումը պաշտոնական Մինսկի վրա, բայց միևնույն ժամանակ խոստանում են առատաձեռն տնտեսական օգնություն «ժողովրդավարության անցնելու» դիմաց: Արևմուտքցիներն այնքան են իջել, որ բելառուսական պետական ծառայողներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին սպառնում են միջազգային դատական հետապնդմամբ։ Միևնույն ժամանակ շարունակվում է լրատվական, քաղաքական և ֆինանսական լայնամասշտաբ աջակցությունը բելառուսական արտագաղթյալ ընդդիմությանը»,- նշել է արտգործնախարարը:

Լավրովը մտահոգություն է հայտնել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ 2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Բելառուսում բողոքի ցույցեր անցկացնելու վերաբերյալ հերթական կոչերի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ «բելառուս ժողովուրդը իրեն հատուկ իմաստություն կդրսևորի և չի հետևի նրանց, ովքեր փորձում են իրավիճակն օգտագործել իրենց շահադիտական նպատակների համար»:

Հիշեցնենք՝ Բելառուսում ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանքի է արժանացել։ NEXTA տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագրին ձերբակալել են, երբ Միսնկում արտակարգ վայրէջք է կատարել Աթենքից Վիլնյուս մեկնող ինքնաթիռը ռումբի տեղակայման մասին տեղեկությունների պատճառով։ Արևմտյան մի շարք երկրներ սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ։ Միջադեպն այսօր քննարկվելու է Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում