Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

Փողերը, ավանդները «փախնում» են երկարաժամկետ առումով անհետաքրքիր վայրերից․ Հայաստանը դրանց թվում է

Հայաստանի բանկերում 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով: Այս մասին մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: «2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդները նվազել են շուրջ 7 մլրդ դրամով կամ 0,2 տոկոսով: 2020 թվականի մարտի 31-ի համեմատ դրանք ավելացել են շուրջ 173 մլրդ դրամով կամ 4,9 տոկոսով: 2020թ. տարեսկզբին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին, մենք տեսնում ենք, որ ավանդների ծավալը շարունակում էր աճել, այնուհետև, երբ սկսվեց համավարակը, որոշակի նվազում նկատվեց։ Մայիսին, երբ որոշակիություն մտավ, ավելի հասկանալի դարձավ, թե պանդեմիան ինչպես է հաղթահարվելու, ավանդների ծավալը սկսեց ավելանալ, և գերազանցեց անգամ տարեսկզբին բանկերում եղած ավանդների ծավալը։ Առավելագույն ծավալը գրանցվել է օգստոսին, իսկ պատերազմը սկսվելուց հետո` սեպտեմբեր–նոյեմբերին, ոչ մեծ տոկոսով նվազում է գրանցվել, և տարեվերջին` պատերազմից հետո, նորից այդ ավանդները վերադարձել են բանկեր»,– ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նվազման ծավալում մեծ է հատկապես օտարերկրյա քաղաքացիների ավանդների չափը։ «Ռեզիդենտների մոտ առաջին եռամսյակում ավանդների ծավալն ավելացել է 119 մլրդ դրամով կամ 4,4 տոկոսով, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 253 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով: Ոչ ռեզիդենտների դեպքում պատկերը մի փոքր այլ է՝ 2021 թվականի առաջին եռամսյակում նրանց ավանդները նվազել են շուրջ 126 մլրդ դրամով, իսկ 2020 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 81 մլրդ դրամով»,- նշել է Սարգսյանը:

Նա նկատել է, որ այս միտումը ոչ միայն Հայաստանում է նկատվել, այլև ամբողջ աշխարհում, ինչը նույնպես կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հետևանք է։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի խոսքով այդպես էլ  պետք է լիներ նախ կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի պատճառով։ Եվ այդ վիճակը, ցավոք սրտի, շարունակական կլինի։ Հաջորդիվ օտարերկրացիները կխուսափեն հայաստանյան բանկերում գումարներ պահել, քանի որ Հայաստանում անկայուն վիճակ է։ «Օրերս ԱՄՆ-ը, Լեհաստանը իր քաղաքացիներին կոչ արեցին խուսափել Հայաստան, Արցախ ճամփորդելուց։ Ես կարծում եմ, որ փողերը, ավանդները փախնում են երկարաժամկետ առումով անհետաքրքիր վայրերից և եթե լինի պատերազմ, ապա դա ավելի վատ կանդրադառնա ներկա վիճակի վրա։  Ճգնաժամը կարող է այնքան խորանալ, որ մենք կորցնենք անգամ մեր պետականությունը։ Դրա համար պետք չէ ժողովրդի թիկունքում ինչ նոր քայլեր անել, փաստաթղթեր ստորագրել։ Այլապես մեկ անձի տված խոստումները, քայլերը կարող են կործանարար լինել>,-ասաց Արիստակեսյանը։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ տնտեսական առումով ինչ խնդիրներ, ռիսկեր կարող են առաջանալ, երբ օտարերկրացիները իրենց ավանդները հանում են հայաստանյան բանկերից, Արիստակեսյանը պատասխանեց․«Դա կարող է բանկային համակարգի որոշակի ճգնաժամ առաջացնել փողերի շրջանառության առումով։ Ավանդները երբ դրվում են, դրանք բանկերի կողմից սկսվում են շրջանառվել, ներարկվում է տնտեսության մեջ, վարկային քաղաքականություն է իրականացվում, օգտագործվում է  դա գնաճային զսպումների, գնի կարգավորման, փոխարժեքի կաարգավորման համար։ Երբ չկան այդ գումարները, բնական է, որ կփլուզվի այդ ամբողջ համակարգը և հնարավոր չի դառնա կառավարել իմ նշած ուղղությունները»։

Տնտեսագետի խոսքով Հայաստանում ստեղծված անվտանգային համակարգը գրավիչ չէ երկարաժամկետ ներդրումներ անելու, տնտեսական գործունեություն սահմանելու համար։ Ի բերջո տնտեսական անկայունությունը բերում է  ճգնաժամի։ Մեկը մյուսին փոխլրացնում են։ Թե պատերազմական վիճակը, թե տնտեսական վիճակը փոխադարձաբար կապված են իրար հետ։

Արիստակեսյանը լավատես չէ, որ  ընտրություններից հետո հնարավոր է ներքաղաքական իրավիճակի կայունացում, որը հնարավորություն կտա կենտրոնանալ նաև տնտեսության վրա։ Ավելին, մեր զրուցակցի խոսքով, եթե այս զարգացումներն այսպես շարունակվեն, ապա հնարավոր է, որ նույնիսկ ընտրություններ էլ չլինեն, զարգացումները հանգեցնեն ռազմական դրության և ընտրությունները չեղարկվեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում