Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հույս ունենք, որ այս հարցի վերաբերյալ հստակություն կլինի Հայաստանի ընտրություններից հետո: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում: Մենք պատրաստ ենք դրան»,-գրել է Ալիևը:
Azerbaijan is prepared to work with Armenia on the peace treaty. We hope that there will be more clarity on this matter after the elections in Armenia. The peace treaty stipulates the recognition of the territorial integrity of both countries, and we are ready for that.
— Ilham Aliyev (@presidentaz) May 21, 2021