Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Ուսումնավարժություն ԱԻՆ-ում. ստուգվել է երկրաշարժերին դիմակայելու օդանավակայանների պատրաստվածությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 21-ին անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Միջոցառումը ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնավարժության ղեկավարի տեղակալն ու շտաբի պետն էր բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը: Մասնակցել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, դրանում գործող պետական կառավարման համակարգի մարմինների ենթակա ստորաբաժանումների, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության շրջանակում մշակվել է սցենար, որի համաձայն Հայաստանի տարածքում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետը գրանցվել էր մայիսի 21-ին՝ ժամը 07:30-ին: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը՝ Երևանից 18.4 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Առավել բարդ իրավիճակ էր սպառնում Արտաշատ, Մասիս համայնքներին, մասնակիորեն նաև Երևանին:

Պլանի համաձայն՝ աղետի գոտում կենտրոնացվել էին ազգային ողջ ուժերը, որոնք, սակայն ի զորու չէին վերացնել երկրաշարժի հետևանքները: Այդ նպատակով որոշում է կայացվում դիմել միջազգային հանրությանը, որն էլ օգնություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել:

Նախատեսում էր ուղարկել որոնողափրկարարական, բժշկական թիմեր, քիմիական, ճառագայթային, մանրէաբանական հետախուզության և հետևանքների վերացման խմբեր, ինչպես նաև հոգեբանական օժանդակություն, սակայն Զվարթնոց միջազգային օդանավակայանի շենք-շինությունները վնասվել էին, իսկ աշխատանքները խաթարվել: Օդանավակայանի թռիչքուղին ևս վնասվել էր, իսկ ավիացիոն վառելիքի լցակայանի պահեստում և բեռնային համալիրում հրդեհ է բռնկվել: Աղետի հետևանքով գրանցվել էին նաև տուժածներ, աշխատակիցները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Ուսումնավարժության հիմնական նպատակն էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան պլանների իրատեսության ստուգումը։

Ուսումնավարժանքի մասնակիցները նշել են, որ բարձր են գնահատում օդանավակայանների դերը խոշոր աղետի դեպքում մարդասիրական օգնության, ինչպես նաև այլ պետություններից ժամանած որոնողափրկարարական, բժշկական թիմերի, քիմիական, ճառագայթային, մանրէաբանական հետախուզության և հետևանքների վերացման, ինչպես նաև հոգեբանական օժանդակության խմբերի ապահովման հարցում: Նրանք կարևորել են նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում պետական կառավարման համակարգի մարմինների դերը:

Ուսումնավարժության ավարտից հետո քննարկվել են իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հստակեցվելու են պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների համագործակցության ուղղությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում