Լոնդոնից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Տոտենհեմ թաղամասում, որտեղից սկսվել էին անկարգությունները, պայթյուններ են լսվել: Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում անելով իր նախկին լրագրողներից մեկին, 4 հուժկու պայթյուն է գրանցվել: Ըստ այդ աղբյուրի՝ դեպքի վայրում են գտնվում տեղական իշխանության մարմինները, որոշվում է բնակչության տարհանման հարցը:
Հիշեցնենք, որ ամբողջ երկրում ծավալված անկարգություններին վերջ տալու նպատակով նախօրեին վարչապետ Դևիդ Քեմերոնը ընդհատել էր իր արձակուրդը և ամառային արձակուրդներից ետ էր կանչել նաև պառլամենտը: Այսօրվանից Լոնդոնը հսկում է 16 հազար ոստիկան:
Միաժամանակ, ըստ BBC-ի, ձերբակալվածների թիվը հասել է 685-ի։ Նրանցից 111-ին արդեն մեղադրանք է առաջադրվել:









































