Ռուսաստանի Դաշնությունը ավելի ու ավելի է բախվում պատմությունը խեղաթյուրելու փորձերի, Կարմիր բանակի դերը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում վերանայելու փորձերի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Որոշ երկրներ բարբարոսաբար փորձում են ջնջել Կարմիր բանակի ազատագրական դերի հիշողությունը, ասել է նախագահը:
Որքան ուժեղացել է Ռուսաստանը, այնքան ավելի շատ են փորձել թուլացնել և վարկաբեկել այն, նշել է պետության ղեկավարը: